Կանանց աշխարհի նախկին թիվ 7 ռակետ Պատի Շնայդերի ունեցվածքը Շվեյցարիայի դատարանի որոշմամբ աճուրդով վաճառքի է հանվել:
«Tennis.com» հանդեսի փոխանցմամբ թենիսիստուհին ներկայումս ամուսնու՝ Ռեյներ Հոֆմանի, հետ միասին բնակվում է Գերմանիայում՝ թաքնվելով պետության հարկերը վճարելուց, որը հասել է $ 418 հազարի: Թենիսիստուհին, որ հաղթող է ճանաչվել 11 տիտղոսային մրցաշարում, իր մարզական կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ վաստակել է $ 8,5 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ