Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս երկրում թեժ գծերը ստեղծվել են, որպեսզի պատժեն ընտրակեղծիքների մասին ահազանգողներին»

Ապրիլ 28,2012 23:27

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում նման հայտարություն արեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` վկայակոչելով ոչ միայն սեփական փորձը, այլև իր ընկերների: Ցույց տալով «Ասպարեզ» ակումբում նստած իր ընկերներին` նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանին, Գյումրու ՀՀՇ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանին (լուսանկարում), պարոն Մակեյանն ասաց. «Նստածներս բոլորս մեր մաշկի վրա զգացել ենք, որ դատախազության, ոստիկանության թեժ գծերը ստեղծվել են, որպեսզի թեժ գծով պատժեն էն մարդկանց, ովքեր ահազանգում են ընտրակեղծիքների մասին: Եթե հիշում եք, ես անձամբ` 2008 թվականի փետրվարի 19-ին մեր վստահված անձի ահազանգով գնացել եմ տեղամաս, ուր լցոնում էր կատարվում իշխանության թեկնածուի օգտին` 300 քվեաթերթիկ: Այնուհետ էդ թեժ գծի զանգերով գործը սարքեցին մեզ վրա, մեզ էլ նստացրեցին, բոլորս թեժ գծի արդյունքում հայտնվեցինք բերդերում, հիմա ինչի՞ն հավատանք: Ես ասում եմ ՀՀ գլխավոր Աղվան Հովսեփյանը մտած է քաղաքական գործընթացների մեջ, նա անցած կիրակի Հայկաձորում հավաքել էր Անիի տարածաշրջանի բոլոր գյուղապետերին ու դաստիարակչական աշխատանքներ էր տանում, ուղղակի քարոզչություն էր անում ՀՀԿ-ի և նրա թեկնածուի օգտին: Նա պետք է պաշտոնանկ արվեր, բայց նախագահը հրավիրում է իրեն` ասում է` գնա ընտրակաշառքների դեմ պայքարի: Ես հասկանում եմ, դա քաղաքական պատվեր է , և այս փուլում կարող է օգտագործվի Բարգավաճի դեմ, որովհետև իրենք մրցակից են փող բաժանելու, ընտրակաշառք հավաքելու ու տալու գործում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30