«Մեծերի համար» նախատեսված ֆիլմերում նկարահանվող 23-ամյա պոռնոաստղ Սաշա Գրեյն այժմ մանկավարժությամբ է զբաղվում Կալիֆորնիայի հանրակրթական դպրոցում: Նա գրականության եւ ընթերցանության դասեր է տալիս երեխաներին:
Սաշան 11 տարեկանից երազել է նկարահանվել պոռնոֆիլմերում, եւ դա արել է չափահաս չդարձած: Պոռնոինդուտրիայում երիտասարդ աղջիկը բավականաչափ հաջողությունների է հասել. նրան պաշտում էին բոլորը, վարձատրում բարձր, նա պահանջված էր:
Սաշան զբաղվել է նաեւ մոդելային բիզնեսով, բայց որպես աշխատանք` իր համար հոգեհարազատ է եղել նկարահանվելը: Ըստ eg.ru-ի, Սաշային շնորհվել են նաեւ մի շարք տիտղոսներ` պոռնոինդուստրիայում հայտնի ռեժիսորների կողմից:
Պոռնոաստղը, սակայն, այս տարի վերջակետ դրեց պոռնոկարիերային: Եվ այժմ, երեխաները պաշտում են Սաշային, դպրոցի տնօրինությունը հիացած է նրանով: Աղջիկը նաեւ պատրաստվում է գիրք հրատարակել իր կյանքի եւ անցած ուղու վերաբերյալ: