Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոտրակտորային պարկերը ընտրության հետ կապ չունեն. ԲՀԿ առաջնորդը Գավառում էր (տեսանյութ)

Ապրիլ 28,2012 21:37

Այսօր ԲՀԿ առաջնորդը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում էր: Բազմամարդ հանրահավաքը ուղեկցվեց համերգով եւ գավառցիների ջերմ ընդունելությամբ:

ԲՀԿ առաջնորդին ընդունեցին աղուհացով: Գագիկ Ծառուկյանը մոմ վառեց Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցում` դրամական պարգեւ թողնելով եկեղեցու հանգանակության տուփում, ծաղիկներ դրեց անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ողջունելով բնակիչներին ու ընդունելով նրանց նամակները` հասավ հավաքատեղի:

ԲՀԿ առաջնորդին ուղեկցում էր ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, որը բացման խոսքում ասաց. «Մենք պատրաստ ենք կառավարության գործունեության բովանդակությունը վերադարձնել հայրենիքին ու մեր մարդկանց: Մենք պատրաստ ենք փոփոխություններ իրականացնել մեր երկրում, որից կօգտվի հայ քաղաքացին, հայ մարդը: Այսօր ես Քյավառում ձեզ կոչ եմ անում մայիսի 6-ին միահամուռ գնալ ու ձայն տալ այն քաղաքական ուժին, որը որ կարող է անել այդ փոփոխությունները»:

PrevPhoto
NextPhoto

«Երկիրը պետք է բարգավաճի ընդհանուր, ժողովուրդը միասին վերցրած, բոլոր ոլորտներով: Քաղաքական պայքարի մեջ մտել ենք հանուն մեր ժողովրդի, մեր երկրի, մեր ծնողների, մեր երեխաների ապագայի, որ ամեն մարդ կարողանա բարեկեցիկ ու երջանիկ ապրի: Պրոբլեմներն ու խնդիրները շատ են, բայց ամենակարեւորը հարկավոր է նրանից սկսել, որ առաջնային են մարդուն պայման, աշխատանք, գումար` ընտանիք կերակրելու, պահելու:

Ամենակարեւորը հեշտ ձեւը, որ կարողանան մարդկանց հնարավորություն տալ իրենց զբաղվածության խնդիրը իրենք ստեղծեն: Հարկավոր է փոփոխություն հարկային դաշտում: Այսօր բարեգործությամբ ու նպաստով երկիր չես կառուցի, հզորացնի»,- Գավառում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդը:

«Այսօր հիմնական խնդիրը ճիշտ մոտեցումը պետք է լինի: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ պայքար է մտել ոչ թե պաշտոն ունենա կամ ունեցվածք կուտակի, այլ մտել է ապագան փայլուն լինելու: Այս երկրից ես չեմ գնալու, իմ երեխաները չեն գնալու, սա մեր հայրենիքն է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Կուսակցության ղեկավարը խոսեց նաեւ ավանդների մասին, որ բոլորն էր իրենց ավանդներն ստանալու կարիքն ունեն ու չպետք է խաբված լինեն:

«Ավտոտրակտորային կայաններ ենք ստեղծել, դա ընտրության հետ կապ չունի: Անկախ ամեն ինչից, թե ընտրություն ոնց կլինի, դա արդեն ստեղծված է: 10 մարզերին տրված է, որը պետք է ծառայի մեր ժողովրդին»:

ԲՀԿ առաջնորդը իր ելույթում խոսեց գիտության, կրթական համակարգի մասին: Նա առաջարկեց կարդալ ԲՀԿ ծրագիրը, ուր կա բոլոր ոլորտներին վերաբերող խնդիրների լուծում: «Ոչ մեկին մի լսեք, հավատացեք, վստահեք եւ պահանջեք: Մի կորցրեք ձեր հավատը»,- կոչով ավարտեց իր ելույթը ԲՀԿ նախագահը:

 Անի ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30