Մի խումբ Կապանցիներ ՀՀ բոլոր դատական ատյաններում հաղթեցին «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը: 2012 թվականի ապրիլի 25-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց մերժել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը Կապանցիների դեմ:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը ուժի մեջ մտած դատական ակտով պարտավորեցվել է`
1. կատարելու բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այն է`ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը:
2. վերացնելու մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպարնացող վտանգը:
Կարդացեք նաև
Աննախադեպ դատական գործնթացը իրականացվեց «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի ու «Էկոլոգիական Անվտանդության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման» հասարակական կազմակերպության օգնությամբ:
Կից ֆայլում ներկայացված է ՀՀ Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 25-ի որոշումը:
«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ