Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Youtube-ի առաջին հոլովակը եւ գրող Ալեքսանդր Դյումայի «խորովածանոցը»

Ապրիլ 28,2012 19:55

Աշխարհի ամենախոշոր առեւտրի սրահը` South China Mall-ը, 7,1մլն. ֆունտ ընդհանուր մակերեսով`(639000 մ2), գտնվում է 99% դատարկ վիճակում: Չինաստանի Դունգան քաղաքում տեղակայված առեւտրի կենտրոնը, որն իր չափերով համարվում է ամենամեծն աշխարհում, գրեթե 99%-ով զվաղեցված է դատարկ սրահներով: Կառուցվել է 2005թ.-ին: Այն ունի 2350 ոչ մեծ խանութ, իսկ սեկցիաները կառուցված են տարբեր  քաղաքիների ոճային առանձնահատկությունների նման: Գործում է Փարիզի, Հռոմի, Ամստերդամի, Վենեցիայի, Կալիֆորնիայի եւ մի շարք այլ  քաղաքներին համապատասխան ընդգծված տարածքներ: Թեեւ քաղաքն ունի շուրջ 10 միլիոն բնակիչ, սակայն սրահը գրեթե ամբողջությամբ դատարկ է: Հիմնական պատճառը այն է, որ առեւտրի հսկա կենտրոնը տեղակայված է քաղաքի ծայրամասում, քանի որ իր չափերը թույլ չեն տվել այն կառուցել կենտրոնում: Հաղորդում է rb.ru-ն:

Դիտել, ավելի ճիշտ, վայելել սիրածդ ֆիլմը բաց օվկիանոսի ալիքների վրա: Թերեւս սա կլիներ ինչ-որ ֆանտաստիկ ֆիլմի տեսարան կամ պարզապես երազանք, եթե չլիներ չինացի ինժեներ Բուրու Օլե Շերանի մտահաղացմամբ կառուցաված կինոթատրոնը: Այստեղ անցկացվել է անգամ Rocks Yao Noi կինոփառատոնը: Ֆիլմերը բնականաբար ցուցադրվում եներեկոյան ժամերին, բայց հիմնականում այն նախատեսված է իբրեւ կինոփառատոնններ անցկացնելու վայր:

Ֆրանսիացի աշխարհահառչակ գրող Ալեքսանդր Դյումայի ստեղծագործություններին ծանոթ ենք բոլորս, սակայն քչերին է հայտնի, որ նույն Դյուման է հիմնել Փարիզի առաջին «խորովածանոցը»: Աղբյուրը drorlist.com:

1974թ.-ի այս օրն է ծնվել հայտնի դերասանուհի,ազգությամբ իսպանուհի Պենելոպա Կրուզը: Բացի տարբեր ֆիլմերում նկարահանվելուց, դերասանուհին 9 տարի զբաղվել է դասական բալետով: Կինոինդուստրայի ցարգացման մեջ իր ունեցած դերի համար նա ընդգրկվել է «Հոլիվուդի աստղ» ստացած աստղերի ցանկում: Նրա համարն է — 6800:

1912-1948թթ. Օլիմպիական մեդալներ շնորհվում էին նաեւ գրականության, ճարտարապետության, երաժշտության, գեղանկարչության ոլորտներում վաստակ ունեցած անձանց:

Երբ 1939թ.-ին սկսվեց համաշխարհային պատերազմը, մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի հայրը` Միքայել Ազնավուրյանը, մի անգամ տուն վերադառնալով` ասաց հավաքագրվեցի,  իսկ երբ մայրն ու քույր Աիդան արցունքոտ աչքերով հանդիմանեցին Միքայելին` ասելով, թե ով էր իրեն խնդրել գնալ պատերազմ, Շառլի հայրը պատասխանեց. «Ոչ ոք, ճիշտ է, բայց այսերկիրը լավ վերաբերվեց մեզ, սիրով ընդունեց եւ ապրելու հնարավորություն տվեց…Դժվար ժամանակներին է, որ պետք է երախտահատույց լինենք: Բացի այդ, ես կամաչեի առոք-փառոք ման գալ մի քաղաքում, որտեղ ոչ մի տղամարդ չի մնացել»: Երբ հայրը մեկնեց պատերազմ 15-ամյա Շառլը`մի կապոց թեւի տակ դրած,վ աճառում էր թերթեր: Վազվզելով Փարիզի փողոցներում` նա աղաղակում էր` գնեցեք «Էնտրան», գնեցեք «Էնտրան»…վերջին լուրերը: Աղբյուրը` Ազնավուրը Ազնավուրի մասին գրքից:

Իտալիայում կա մի գյուղ, որտեղ արեւի լույսը հասնում է բացառապես մեծ հայելու շնորհիվ: Գյուղը, որտեղ ապրում է ընդամենը 200 մարդ, կառուցվել է այն տարածքում, ուր չի հասնում արեւի շողերը: Արեւի դեր կատարող հսկա հայելին տեղակայված է գյուղից 870 մ. բարձրության վրա: Այդ միջոցով արեի շողքերը ընկնում են հայելու վրա, որն էլ իր հերթին շողերը արտացոլում է գյուղի վրա:

Youtube-ում առաջին հոլովակը տեղադրվել է 2005թ-ի ապրիլի 23-ին: Հեղինակն է Youtube-ի հիմնադիրնեից Ջավեդ Կարիմանը: Հոլովակը վերնագրված է «Me at the zoo» (Ես գազանանոցում եմ).  Հիշեցնեմ, որ Youtube-ը հիմադրվել է 2005թ.-ի փետրվարի 14-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30