Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե ԲՀԿ-ն իսկապես փորձում է ուղղել իր սխալը

Ապրիլ 28,2012 18:55

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին դիմեցինք` մեկնաբանելու միացյալ շտաբի կողմից ՍԴ դիմելու նախաձեռնությունը

– Պարոն Հակոբյան, որն է «Ժառանգության» դիրքորոշումն ընտրող քաղաքացիների ցուցակները հրապարակելու հարցում միացյալ շտաբի կողմից ՍԴ դիմելու առնչությամբ:

– Ճշմարտությունը հետեւյալն է. երբ Ժառանգությունն ու ՀՅԴ-ն ԸՕ-ի ընդունման ժամանակ հանդես եկան այս առաջարկությամբ, նաեւ Բարգավաճ Հայաստան-ի օգնությամբ վիժեցվեց այս առաջարկության ընդունումը, նրանք դեմ քվեարկեցին: Ներկայում ԲՀԿ-ն ունի 29-պատգամավոր խորհրդարանում, եւ եթե իսկապես ԲՀԿ-ն փորձում է ուղղել իր սխալը, պետք է առանց ժամանակ կորցնելու իր խմբակցության միջոցով օրենքով նախատեսված 27 պատգամավորների ստորագրությամբ դիմի ՍԴ: Ի՞նչն է խանգարում նրան: Վերջապես գոնե մեկ անգամ թող մարդավարի ցույց տա, որ համարձակություն ունի լիարժեք ընդդիմադիր կեցվածք որդեգրելու եւ հակադրվելու իր կոալիցիոն գործընկերոջը: Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ այս քայլին դիմելը բոլորովին այլ նպատակ է հետապնդում:

– Ի՞նչ նկատի ունեք:

– ԲՀԿ-ն փորձում է այսպես կոչված միացյալ շտաբը օգտագործելով եւ մեզ դրանում ներքաշելով, շարունակել հասարակությանը ներկայանալ ընդդիմադիր կերպարով: Եւ եթե միացյալ շտաբի դեպքում դա նրան ամբողջությամբ հաջողվում է, մեր դեպքում դա բացառվում է: Ի վերջո, այդ շտաբը մինչեւ այժմ որեւէ լուրջ գործ չի արել, բացի նրանից, որ պաշտպանության տակ է առել ԲՀԿ-ի կողմից իրականացվող հակաօրինական գործողությունները: Նա նույնպես, Հանրապետականի հետ միասին, հենց այս պահին զբաղված է ընտրողների ձայները գնելու համար 10-հազարանոց դրամներ բաժանելով: Հեռու թող չգնան, ընդամենը մտնեն Արարատի մարզ եւ այդ փաստին կհանդիպեն ամեն քայլափոխի:

Բացի այդ, կոպտորեն խախտվում է ԸՕ-ի մեկ այլ պահանջ: ԸՕ-ի 18-րդ հոդվածի 7-րդ կետը միարժեքորեն ասում է. «Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցնել /ասոցացվել/ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել»: Եւ նման հակաօրինական գործունեություն ամեն օր աչքի առաջ ունենալով իրեն ընդդիմադիր համարող ՀԱԿ-ն ամեն ինչ անում է իր պաշտպանության տակ վերցնելու ԲՀԿ-ի անօրինական գործողությունները: Ցավում եմ, որ ՀՅԴ-ն նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներքաշված է այս խաղի մեջ: ՀԱԿ-ԲՀԿ` այս քաղաքական ամուսնությունը չեմ կարծում, որ երկար կյանք կունենա, բայց ինչ որ չափով կարող է ապակողմնորոշել ընդդիմադիր ընտրողներին:

Lragir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30