Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքին իշխանություններին «դեբիլ, լափող, մարդասպան, գող» ասել կարելի է

Ապրիլ 28,2012 18:34

ՀԱԿ-ի հանրահավաքին Հրանտ Բագրատյանը մարտունեցիներին խորհուրդ էր տվել՝ «Երբ Սերժը գա, կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան, Բուշին ո՞նց արեցին»: Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին «դեբիլ» էր անվանել՝ ասելով, որ արդեն դեբիլ էին, ռեստորաններ գնալով ու չքնելով՝ է՛լ ավելի դեբիլ են դառնում: Սրանք լափում են, գող ավազակ են եւ այլն: Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ այս տարի ընդդիմությունը շատ կոշտ գնահատականներ ու որակումներ է տալիս իշխանությանը, այդ կարգի ազատությունը սահմանափակումների կարիք չի՞ զգում, թե՞ քարոզարշավում ամեն ինչ ընդունելի է՝ պատասխանեց. «Քարոզարշավն ունի իր կանոնները: Ես ինքս, որպես մարդ, դեմ եմ ցանկացած ծայրահեղ որակումներին եւ ոչ կոռեկտ արտահայտություններին: Բայց ի վերջո պետք է շատ հանդուրժող լինեն քարոզարշավում հնչող բոլոր գաղափարների ու բոլոր մտքերի նկատմամբ, որովհետեւ խոսքի ազատության այն սահմանը, որը չի հրահրում  ապօրինի գործողությունների, այսինքն չի դրդում մարդկանց, որ սահմանադրական կարգը տապալվի, չի դրդում հանցագործության, ատելության ապօրինի գոծողությունների ու բռնությունների, ես համարում եմ դա թույլատրելի՝ խոսքի ազատության տրամաբանության մեջ: Քարոզարշավն ունի Ընտրական օրենսգրոքով հստակ սահմանված կանոններ, եւ չեմ կարծում, որ կտրուկ որակումները դրանց մեջ արգելված են»: Մենք փորձեցինք ճշտել՝ այսինքն՝ երբ ասում են «Սերժ Սարգսյանը մարդասպան է», դրանից չի՞ կարելի է ասել, որ ատելություն են սերմանում մարդկանց մեջ՝ օմբուդսմենը պատասխանեց, որ «եթե լիներ հրահրում որեւէ անձի, որ ինքը լավը չի, պետք է սպանել, քարկոծել, պետք է բռնություն գործադրել, եւ դրանք իրական դրդող խոսքեր են, նաեւ Եվրոպական դատարանն է ասում, որ եթե դուք հրահրում եք այնպես, որ դա իրական վտանգ է ստեղծում այլոց համար, նոր դա կարող է սահմանափակվել: Միեւնույն ժամանակ, եթե որեւէ անձի կա զրպարտչական, վիրավորական նյութ, ինչն է լավ՝ որ այսօր Քաղաքացիական օրենսգիրքը հնարավորություն է տալիս պաշտպանել նաեւ զրպարտվող եւ վիրավորվող անձին՝ բայց միայն մեծ գումարներ չպահանջելու տրամաբանության մեջ»:

Այս տարի Կարեն Անդրեասյանը, հաշվի առնելով այն բոլոր ահազանգերը, որոնք լինում են եւ մամուլի հրապարակումները, ամեն դեպքում ավելի լավ ընտրություններ է սպասում. «Դրական միտումներ տեսնում ենք որոշակի ուղղություններում: Խախտումների նվազեցում ենք տեսնում: Ես չեմ ասում՝ կատարյալ ընտրություններ ենք ակնկալում, բայց ավելի դրական, քան, թերեւս, եղել են նախորդները: Միեւնույն ժամանակ վախենում ես նման գնահատական տալ, որովհետեւ ամեն վայրկյան կարող է լինել անակնկալ: Կարող է ամբողջ  քվեարկությունը նորմալ անցնի եւ ամենավերջում մի տհաճ անակնկալ  լինի, որ փչացնի ամբողջ պատկերը: Բայց ընթացքը հույսեր է ներշնչում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30