Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկյա զարդեր՝ թաքստոցում

Ապրիլ 28,2012 17:30

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մաքսանենգության հերթական փորձերն են կանխել:

ՙԶվարթնոց՚ օդանավակայանում, Երևան-Մոսկվա չվերթի մաքսային հսկողություն իրականացնելիս` Ուզբեկստանի քաղաքացի Դերենիկ Ասատրյանի ուղեբեռում պատրաստված հատուկ թաքստոցում հայտնաբերել են 156.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Հնարամիտ ուղևորը ՙթանկարժեք բեռը՚ թաքցրել էր ճամպրուկի բռնակում և ուղեբեռում գտնվող շշի մետաղյա հատուկ խցանի մեջ:

Թանկարժեք մետաղների անօրինական գործունության մի շարք դեպքեր օրերս բացահայտել են նաև օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները: Պարզվել է, որ Վանցյան փողոցում գործող ոսկու շուկայում քաղաքացի Է. Ադամյանը, չունենալով համապատասխան պետական գրանցում և որակավորման վկայական, իրականացրել է թանկարժեք մետաղների հարգորոշում: Ձեռնարկատիրական գործունեության օրինականության հանգամանքները պարզաբանելու նպատակով հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն Երևանի ոսկերչական գործարանի տարածքում հայտնաբերել են ստվերում գործող ևս մեկ արտադրություն. պարզվել է, որ այստեղ 2010-ից օբսիդիան տեսակի քարերի մշակմամբ և հուշանվերների պատրաստմամբ է զբաղվել Հրանտ Այվազյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30