Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհի Լիանան գտել է իր կեսին, շուտով կծնվի նաև որդին

Ապրիլ 28,2012 17:05

 Ամեն ինչ այնքան արագ տեմպերով զարգացավ ու ստացվեց: Ինքս էլ չէի պատկերացնի: Ընկերուհուս ծնունդին ենք ծանոթացել, ամեն ինչ սկսվեց այդ օրվանից: Բալիկսի ծնունդին էլ բան չի մնացել, մայիսին որդիս կծնվի:

 

Ե՞րբ եք ամուսնացել, հարսանիք արել ե՞ք:

Բալիկ ունենալու փաստից այնքան էինք ուրախացել, որ էլ ժամանակ չէր մնացել մեզնով զբաղվելու: Ես էլ այդքան սկզբունքային չեմ հարսանիքի հարցում: Միգուցե այդ տարիքից եմ դուրս եկել, որ փոքր լինեի, հնարավոր է` այլ կերպ մոտենայի հարցին: Մարդ կա` ամբողջ կյանքում երազել է սպիտակ շոր հագնել, ինչ-որ օրիգինալ հարսանիք կազմակերպել: Ինձ համար այդ ուտել-խմելն այնքան էլ մեծ նշանակություն չունի: Կարևորը մենք երջանիկ լինենք, ու մեր հարազատներն էլ ուրախ լինեն մեզ համար: Իմ ուրախությամբ շատերն են ուրախացել, ով ինձ այս վիճակում տեսել է, դրական է արձագանքել: Հարսանիք չենք արել, դե հարգելի պատճառներով հղի եմ: Հարսանիքի մասին դեռ չեմ մտածում, միգուցե հետո անենք, որ մեր բալիկն էլ ներկա լինի մամայի-պապայի հարսանիքին: Նույնիսկ եթե հարսանիք էլ չլինի, հետո կգնանք մեղրամսի:

Փաստորեն, միայն ԶԱԳՍով եք ամուսնացել:

Դա էլ չենք հասցրել, մենք տարվել ենք բալիկով ու ժամանակ չի եղել այլ բաներին հատկացնելու:

Ո՞վ է Ձեր ամուսինը, ի՞նչ մասնագիտություն ունի:

Ինքը դեռ մասնագիտություն ստանալու ճանապարհին է, ուզում է իրավաբան դառնալ, բայց աշխատում է, տուրիստական գործակալություն ունեն:

– Այդ ի՞նչ հետաքրքիր բան է արել, որ գրավել է Ձեր սիրտը:

Ես նրա մարդկային հատկանիշներն եմ հավանել, խելացի է, մտածելու ունակություն ունի, հասկանալ և մարդու դրության մեջ մտնել է կարողանում, նրբազգաց է: Տղամարդիկ մեծամասամբ այդքան զգայուն չեն: Գնահատել եմ նաև այն, որ  իր համար այնքան կարևոր չէր իմ երգչուհի լինելը, քան ես՝ իմ անհատականությունը: Ինքը նույնիսկ իմ երգերի երկրպագուն չէ: Առաջին հերթին իմ մարդ տեսակն է ընդունում: Երբ նախկինում ինձ համակրողներն են եղել, ինձ թվացել է, որ իմ արվեստն են սիրում, դրա համար են ինձ հավանում: 

– Խիստ պայմաններ չի՞ դրել՝ աշխատանքի հետ կապված:

Երբևիցե: Կարծում եմ, ոչ մի տղամարդ էլ չի ցանկանա, որ իր կինն ակումբում աշխատի, առավել ևս՝ Հայաստանում: Նորմալ է վերաբերվում, որ ես երգում եմ: Վստահություն ու հարգանք կա մեր մեջ: Գիտի, որ ես ոչ մի ավելորդ բան թույլ չեմ տա՝ անկախ նրանից, թե որտեղ կգտնվեմ: Ես մաքուր կմտնեմ, մաքուր դուրս կգամ: Ինքը շատ է ցանկանում, որ ես այլևս ակումբում չաշխատեմ, ու ինքը հոգա մեր բոլոր խնդիրները: Ճիշտ է, ֆինանսական հարցերը կարևոր են, բայց ոչ այնքան, ինչքան մարդկային հարաբերությունները: Ժամանամակի ընթացքում ամենահարուստ մարդն էլ կարող է կորցնել իր կարողությունը, բայց միևնույն ժամանակ հասարակ ու աշխատասեր մեկն իր ուժերով կհասնի շատ բաների: Ես դա ավելի շատ եմ հարգում, քան այն, որ ինքը ձգտումներ չունենար:

 – Լսել եմ նաև, որ Ձեր միջև տարիքային տարբերություն կա` 10 տարի: Չեք նեղվո՞ւմ այդ փաստից:

– Ես չեմ նեղվում, կարևորը` ինքը չնեղվի ու չի Էլ նեղվում: Չկա՞ն այս կյանքում զույգեր, որոնց մեջ տարիքային մեծ տարբերություն կա, ու իրենք երջանիկ են: Կա նաև հակառակը, երբ հասակակից են, հարմար են տարիքով, բայց երջանիկ չեն: Կարևորը մարդիկ իրար սիրեն, առանց սիրո ոչ մի բան չի լինում:

Ձեր ծնողներն ինչպե՞ս արձագանքեցին:

Իմ ծնողներն ասում էին` շատ փոքր է: Բայց հետաքրքիր է, որ իրենց կողմը չի մտածել, թե ամեն ինչ այդքան լուրջ կլինի իրենց որդու մոտ: Չնայած, ինքը շատ ինդիվիդուալ, ուժեղ տղամարդ է, ունի իր կարծիքը, ինքնուրույն է կայացնում իր որոշումները:

– Վերջին մի քանի տարիների ընթացքում, հայ աղջիկների, կանանց մոտ կարծես վերացել է տարիքային այդ բարդույթը, և մեզ հայտնի շատ հայտնի կանայք իրենցից երիտասարդ ամուսիններ ընտրեցին: 

– Ես հստակ չեմ որոշել, որ իմ ամուսինը պետք է ինձանից փոքր լինի: Հավատացեք, ինքն է նախաձեռնողը եղել, առաջին քայլ արել: Չնայած, իմ ամբողջ կյանքում ես եղել եմ 18 տարեկան և շատ հաճախ ինձանից փոքր երկրպագուներ եմ ունեցել: Ինձ նրա բնավորությունն է դուր եկել: Չի՞ կարող լինել, օրինակ, 25 տարեկան տղա, որն ավելի իմաստուն է ու հասուն, քան 55 տարեկան մարդը:

– Իսկ հասարակության կարծիքը Ձեզ չի՞ հետաքրքրում:

– Ես երբեք չեմ մտածել, որ իմ մասին կարող են սխալ ու ավելորդ բաներ խոսել, ես ինձ միշտ ճիշտ եմ պահել ու վերահսկում եմ իմ ամեն մի քայլը՝ միշտ համեստ, զուսպ, դաստիրակված:

Հարցազրույցը՝ «Ժողովուրդ» օրաթերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30