Ռուս հայտնի երգչուհին պատրաստվում է այս տարի երկրորդ անգամ մայր դառնալ:
Թեեւ նա այդ թեմայով ոչինչ չի խոսում, բայց հայտնի է, որ երեխայի հայրը ճանաչված հոկեյիստ Ալեքսանդր Ֆրոլովն է, ում հետ գեղեցկուհին հանդիպում է արդեն մի քանի տարի: Ընկերուհու ասելով` Յուլկան արդեն հղիության երկրորդ ամսում է: Ու չնայած զույգը մի քանի տարի միասին է, նրանք իրենց հարապերություններն օրինականացնել չեն շտապում: Պատճառը երգչուհու հայրն է, որը կտրականապես դեմ է, որպեսզի դստեր առաջին ամուսնությունից լույս աշխարհ եկած իր թոռնուհին` Վերան, ապրի խորդ հոր հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ