Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները ԵԱՀԿ-ից պահանջում են դատապարտել Ադրբեջանի գործողությունները

Ապրիլ 28,2012 17:00

Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց: Ուսանողները պահանջում էին, որպեսզի ԵԱՀԿ-ն անուշադրության չմատնի հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները` ակնկալելով վերջինիս ակտիվ միջնորդությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում:

«Ինչպես իմ, այնպես էլ բոլոր ուսանողների համար շատ կարեւոր է նմանօրինակ բողոքի ակցիաների մասնակցելը, քանի որ մենք եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ միասնական ենք ու միշտ պատրաստ ենք միահամուռ պայքարել ցանկացած ստորության դեմ: Սա արդեն ազգային հարց է եւ մեծ կարեւորություն ունի»,- ասաց ապագա թուրքագետ  Գոռ Ավագյանը` հույս հայտնելով, որ ուսանողների ձայնը չի անտեսվի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակիցների կողմից:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ նշեց, որ սա նախազգուշական բողոքի ակցիա էր, եւ իրենց նպատակն այն չէր, որ հնարավորինս շատ ուսանողներ մասնակցեն այս ակցիային:

«Արագ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում սրված իրավիճակին` որոշեցինք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին հանձնել մեր` ուսանողներիս նամակը: Արդյունքում այս բողոք-ակցիան կազմակերպվեց ոչ մեծաթիվ ուսանողներով: Այստեղ ոչ թե թվաքանակն է կարեւոր, այլ այն, որ առկա խնդիրը շտապ լուծում պետք է ստանա: Յուրաքանչյուր օր հակառակորդի կողմից կրակոցներ են լսում սահմանամերձ շրջանների բնակիչները ու իրենց կյանքին սպառնացող վտանգ զգում: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստանձնել է միջնորդական առաքելություն եւ պետք է կարգի հրավիրի ռազմատենչ Ադրբեջանին»,- ասաց Ցոլակ Ակոպյանը` հավելելով, որ եթե իրավիճակը այսպես շարունակվի, ապա իրենք այս անգամ պահանջելու են Հայաստանի իշխանությունից հզոր հակահարված տալ հակառակորդին, քանի որ այսպես այլեւս  հնարավոր չէ հանդուրժել:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցչին ԵՊՀ ուսանողները հանձնեցին իրենց ուղերձ-նամակը, որն արդարության էր կոչում վերջինիս: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչն ուսանողներին վստահեցրեց, որ իրենց ձայնը լսելի կլինի ամենաբարձր ատյաններում ու չի անտեսվի ոչ մեկի կողմից:

ԵՊՀ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30