Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրացուցակների գաղտնիքն՝ ըստ Դավիթ Հարությունյանի

Ապրիլ 28,2012 16:26

Մեր հանրապետությունում կա 4 մարդ, ովքեր ունեն ՀՀ վարչապետի անուն, ազգանուն, հայրանունը եւ երեք մարդ, որոնց այդ տվյալները համընկնում են ՍԴ նախագահի հետ: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

Քաղաքակիրթ ընտրությունների անցկացման կաննոներն իրավական նորմեր չեն պարունակում, ենթադրում են քաղաքական՝ ոչ թե իրավական պատասխանատվություն, ասաց Դավիթ Հարությունյանը, որն այդ կանոնների հեղինակն է:
Բանախոսը նաեւ ներկայացրեց իրենց աշխատանքների արդյունքները. «Մենք ունեցել ենք 9 հանդիպում: Բազմիցս հնչել են հարցադրումներ, թե ընտրացուցակներն աճել են, եւ դա կասկած է հարուցել»: Աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում այդ ցուցակներից 68 հազար մարդու անուն հանվել է՝ տարբեր պատճառներով: «68 հազարի մեջ կան զգալի անձինք, որոնք ամուսնացել եւ փոխել են ազգանունը: Շատ էին վրիպակներով գրանցվածները: Մոտ հինգերորդ մասը մտցված է եղել անվանափոխության պատճառով: Մի հատվածը ՀՀ քաղաքացիներ են, որ նախկինում չեն բնակվել, հիմա եկել, տուն են գնել, հաշվառվել: Շատ են եղել, որոնք հին անձնագիր են ունեցել, իսկ հիմա ստացել եւ հաշվառվել են»,-ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով. «Առ այս պահը որեւէ մեկը չի ներկայացրել խախտում, որ նույն անձը երկու եւ ավելի տեղ է գրանցված, կամ էլ նման մարդ չկա»: Հետեւաբար, նա ընտրացուցակների խնդիր չի տեսնում:

Այս կամ այն հասցեում 10, 20, 25 անձի գրանցված լինելն էլ, ըստ նրա, չի նշանակում, թե ցուցակները վատն են, քանի որ ի վերջո՝ յուրաքանչյուր ընտրող մեկ ձայն ունի:
«222 մարդ ունեն լրիվ նույն տվյալները՝ անուն, ծննդյան թիվ, օր: Մի դեպքում էլ երկվորյակներ են եղել, որոնց ծնողները նույն անունն էին տվել»,- իրենց ուսումնասիրություններից օրինակ բերց Դ. Հարությունյանը՝ խորհրդարանական ընդդիմությանը լավ աշխատելու կոչ անելով. «Բավական է՝ խորհրդարանական ընդդիմության վստահված անձը ճիշտ կատարի իր գործը, եւ խախտումները բացառվում են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30