Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամալյանը ՄԻՊ-ի գնահատականները անհասկանալի մեղադրանք է համարում (Տեսանյութ)

Ապրիլ 28,2012 16:06

ՀՌԱՀ –ն ընդունո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանի քննադատությունը,  թե օրենքով նախատեսված հակամենաշնորհային երաշխիքների ապահովման առումով հանձնաժողովը դրսեւորել է անգործություն, չի իրականացրել վերահսկողական գործառույթներ, որ կանխի հեռարձակման շուկայի մենաշնորհացումը:

«Անհասկանալի մեղադրանք  է: Կարծում եմ՝ որեւէ պաշոտնական գրության էթիկան պահանջող փաստական հիմք պետք է ունենար՝  ինչ է եւ ինչպես… Հակամենաշնորհային ասելով՝ ի՞նչ նկատի ունեն: Ընդհանուր հայտարարություններին դժվար է պատասխանել»,- Aravot. am-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր  Ամալյանը:

Նա  համաձայն չէ  ՄԻՊ-ի գնահատականներին, թե հանձնաժողովն անգործությամբ է զբաղվել կամ աշխատել անբավարար : Պարոն Ամալյանի  կարծիքով,  Օմբուդսմենի վերհանած շատ խնդիրներն իրենց լուծման իրավասության տակ չեն եղել. «Խնդիրներ կան, որ ընդհանրապես մեր կարգավորման դաշտում չեն: Կարծում եմ՝ հաջորդ զեկույցներում օմբուդսմենի աշխատակազմը առավել  ուշադիր պետք է լինի, որ  հանձնաժողովի աշխատանքը գնահատելիս ՝ գնահատի հանձնաժողովի  գործողություններն իր իրավասության շրջանակներում: Նման տրամաբանությամբ հանձնաժողովի աշխատանքը կարող էին գնահատել հարեւան երկրներում հեռուստատեսության լավ կամ վատ լինելու համար »:

Պարոն Ամալյանից հետաքրքրվեցինք՝  ինչո՞ւ են անընդհատ խոսում այն մասին, որ հանձնաժողովը անգործությամբ է զբաղված, հանձնաժողովի նկատմամբ վստահության պակա՞ս կա. «Հայաստանում բազմաթիվ անգործ մարդիկ կան, որոնք  զբաղված են այլոց անգործության մեջ մեղադրելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30