ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտնեց «Առավոտին», որ քիչ առաջ ԲՀԿ-ն էլ ստորագրեց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԴԿ-ի. ՀԿԿ-ի եւ ՕԵԿ-ի դիմումը:
Հիշեցնենք, որ այդ կուսակցությունները այսօր տարածած հաղորդագրության մեջ նշել են. «Կարևորելով ընտրությունների ժամանակ Հանրապետությունից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը և նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետևյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչև ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքները անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու»: