Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի այգում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը

Ապրիլ 28,2012 15:47

Երեք ամսից ավել տեղական ինքնակառավարման և պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից  Երևան քաղաքի Մաշտոցի այգում կառուցված ինքնակամ շինությունները։

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանաբանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի անօրինական գործողությունների հետևանքով քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներին պատճառված վնասը գերազանցում է մեկ միլլիոն դրամը։ Այդ վնասը վերացնելու ուղղությամբ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող բացահայտ անգործությունը ստիպում է քաղաքացիներին ինքնուրույն գործողություններ կատարել Մաշտոցի այգում օրինական դրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, Երևանի քաղաքապետրանի կեղծ տեղեկության հիման վրա ապօրինի հրաման կատարող ոստիկանները օրինական հիմքեր չունեն այդ գործողություններին խոչընդոտելու համար։

Ուստի, հասարակական և կառավարման սահմանված կարգը, հանրային սեփականությունը, քաղաքացիների իրավունքները ու ազատությունները հակաիրավական  ոտնձգությունից պաշտպանելու և դրանց սպառնող վտանգը վերացնելու համար սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգումում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը։

 

Մաշտոցի Պուրակում  ինքնակամ շինությունների ապամոնտաժման  աշխատանքները նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30