Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի աշխատակիցների կողիմից իր հասցեին հնչեցված` ապօրինի տարածք զավթելու առնչությամբ վստահեցրեց, որ դա միտումնավոր է արվում` խոչընդոտելու իր նախընտրական գործունեությունը:
Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը հասարակական ու քաղաքական լուրջ գործունեությամբ է զբաղվում եւ ու դարձյալ պատմեց. «Երբ Գալուստ Սահակյանը մեզ մոտ էր, տեսավ, թե ինչպես ենք վերանորոգել միության գրասենյակը, ասաց` տնաշեն, մի հատ ռեստորան սարքեիր, հաց տայիր: Ես էլ ասացի` ես մտավոր հաց եմ տալիս»:
ՀՔՄ նախագահը «Հայհիդրոէներգոնախագծի» եւ միության միջեւ տեղի ունեցող տարածքային պայքարը համեմատեց ստալինյան թվերի հետ. «Ոնց որ 37 թվականին էին անում` տեղահանում ու իմ ընտանիքը դիմակայեց, այնպես էլ հիմա եմ դիմակայելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ