Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության վարկանիշն ընկնո՞ւմ է

Ապրիլ 28,2012 14:55

1.015 չափահաս ընտրողների շրջանում ապրիլի 16-22 ընկած ժամանակահատվածում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում՝ ընտրողների շրջանում առավել աջակցություն է վայելում «Հանրապետական» կուսակցությունը, որին պատրաստ է ձայն տալ գրանցված ընտրողների 39 տոկոսը եւ «Բարգավաճ Հայաստանը», որին հավանական ընտրողների 26-28 տոկոսն է նախընտրում: Անցողիկ շեմում են են ՀԱԿ-ը ՝ 7տոկոս, (1-ին հարցումների ժամանակ 9 տոկոս էր), Օրինաց երկիրը» եւ Դաշնակցությունը՝ 5 տոկոս (ՕԵԿ-ը դիրքերը զիջել է մեկ տոկոսով): Խորհրդարան մտնելու շանսեր ունի նաեւ «Ժառանգությունը»՝ 4 տոկոս, որը նախորդ հարցումների արդյունքների համեմատ դիրքերը բարելավել է մեկ տոկոսով:

«Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով Gallup սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպության կողմից իրականացված հարցումների արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն: Պարզվում է ՝ հարցվածների 38 տոկոսն է վստահ, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար, 53 տոկոսը չի հավատում արդար ընտրությւոնների անցկացմանը, իսկ 8 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հայաստանում ժողովրդավարության զարգացումը հարցվածների 17 տոկոսին բավարարում է, 34 տոկոսին՝ մասամբ է բավարարում, 28 տոկոսին մասամբ չի բավարարում, 20 տոկոսին որոշ չափով չի բավարարում եւ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Արդյոք դուք պատրաստվո՞ւմ եք քվեարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին հարցին՝ հարցվածների 66 տոկոսն է պատասխանել՝ հաստատապես այո, 23 տոկոսը՝ հավանաբար այո, 5 տոկոսը՝ հավանաբար ոչ, 3 տոկոսը՝ ոչ, 2 տոկոսը դեռ չի որոշել, իսկ 1 տոկոսն էլի դժվարացել է պատասխանել:

Հետազոտության ամբողջական տվյալները դիտեք այստեղHANDOUT ARM

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30