Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայհիդրոէներգոնախագիծը» մեղադրում է Հմայակ Հովհաննիսյանին` ապօրինի զավթած տարածքի համար, վերջինս էլ մեղադրում է կառավարությանը

Ապրիլ 28,2012 14:44

Շարունակվում է «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի աշխատակազմի եւ Հայաստանի քաղաքագետների միության միջեւ պայքարը տարածքների շուրջ եւ փոխադարձ վիրավորանքները: Ամեն մեկը պնդում է, որ վիճարկվող տարածքն իրենն է: Այսօր «Հայհիդրոէներգոնախագծի» աշխատակազմը լրագրողներին հրավիրել էին ինստիտուտ` սենսացիոն հայտարարություն անելու համար: Իսկ սենսացիոն հայտարարությունը, ինչպես ասաց ինստիտուտի տեխնիկական տնօրեն Հասմիկ Գալստյանը, հետեւյալն է` «Կառավարության 2003 թվականին նոյեմբերի 27-ի որոշմամբ , Հմայակ Հովհաննիսյանին` Հայաստանի քաղաքագետների միություն հասարակական կազմակերպությանը տրամադրել 4337,4 քմ մակերեսով տարածք, վաճառքի գինը սահմանել 12.5 միլիոն դրամ: Նույն ամսաթվով նույն որոշումը հանկարծ փոխվում է դառնալով`455 քմ տարածք: Ամբողջ օրն ասում է` օրենքը, ես, բա ո՞նց խախտեց օրենքը: Մենք չենք ասում տարածքից դուրս արի, ասում ենք` մեզ պատկանող տարածքը վերադարձրու»:

Ինստիտուտի աշխատակիցների խոսքերով` պարոն Հովհաննիսյանը պնդում է, որ իր մուտքն է, բայց մուտքն ու աստիճանավանդակը պետք է լինեն ընդհանուր օգտագործման. «Ո՞վ է թույլ տվել արխիվն ու գրադարանը մի օր հանի տեղափոխի, այդտեղ շատ կարեւոր փաստաթղթեր ու նախագծեր են պահվում, որոնք վտանգի տակ են: Աստիճանավանդակը հակահրդեհային է, եւ դա թույլատրելի չէ փոխել»: Հարցին, թե Հմայակ Հովհաննիսյանն էլ պնդում է, որ 150 քմ չէ այդ վիճարկվող տարածքը, այլ 20 քմ է, որն ինքը, այսպես ասած, ձեւափոխել է մյուս սեփականատերերի համաձայնությամբ, ինստիտուտի տեխնիկական տնօրենն ասաց. «Նախկինում մենք 603 քմ տվել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հիմա այդ նույն տարածքում Հմայակ Հովհաննիսյանն է: Իսկ հիմա Հմայակ Հովհաննիսյանին կադաստրով տրված տարածքը 455 քմ է»:

Ով է ճիշտ, ով` սխալ, թերեւս պարզի ոստիկանությունը, համենայնդեպս, ինստիտուտի տնօրենը վստահեցրեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, վերջինս էլ պատասխանել է, որ գործն ուղարկված է ոստիկանություն:

Այս առնչությամբ հանդիպեցինք նաեւ Հմայակ Հովհաննիսյանի հետ, որն էլ իր հերթին պնդեց, որ ինքն է «մաքուր ու արդար» եւ դեռ մի բան էլ մեղադրեց կառավարությանը, որը շենքի որոշ հատվածի սեփականատերերի հետ առանց համաձայնության՝ շենքը վաճառել է ինստիտուտին. «Կառավարությունը խախտել է մեր ընդհանուր սեփականություն հանդիսացող տարածքը՝ սեփականաշնորհել է ինստիտուտին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30