Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ում սատարում են ՀՀԿ-ին եւ գտնում են, որ Հանրապետականները կհաղթեն

Ապրիլ 28,2012 14:34

«ԱԻՄ-ի՝ ընտրություններին չմասնակցելու համար ցավալ պետք չի, բայց եթե չլինի քաղաքական դաշտում ԱԻՄ-ը, լուրջ ցավալ է պետք »,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Իսկ թե ինչու չեն մասնակցում ընտրություններին՝ նա այսպես բացատրեց. «Միշտ չէ, որ շատ լավը լինելը նպաստում է, որ դու շատ ընկալելի լինես: Այսօր հայտնվել են վարձկանների կուսակցություններ: Կուսակցության գաղափարն այլ է, քաղաքական միավորին պետք է դուք սատարեք, ոչ թե կուսակցությունը պետք է ձեզ սատարի»: Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում

Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի քայլին ՀՀԿ-ին միանալու՝ նա պատասխանեց, որ նրանք ինքնուրույն քաղաքական գործիչներ են. «Եթե ինձ համար նրանց բոլորի քայլերը հասկանալի լինեին, ես կլինեի նրանց կուսակիցը»:

Ըստ պարոն Հայրիկյանի, սա երկրորդ դեպքն է, երբ սպասվում է, որ Հայաստանում կարող են ընտրություններ լինել. «Առաջին անգամ 98-ի նախագահականն էր ինչ-որ չափով: Դա բացատրում եմ իշխող կուսակցությունների ընդգծված եվրոպական կողմնորոշում որդեգրելու պատրաստակամությամբ եւ այդ պատրաստակամությունն ապացուցելու ցանկությամբ: Ինչ վերաբերում է ոչ ընդգծված բաժանվող նվիրատվություններին, դրանք, իհարկե, մտահոգող են, դրանց դեմ պետք է արմատական պայքարել, պետք է մեր երկիրը նյութական գերիշխանությունից ազատել»:

ԱԻՄ առաջնորդին խնդրեցին կանխատեսել, թե որ ուժերը կմտնեն խորհրդարան: Ըստ Հայրիկյանի, «Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն պիտի անցնի, իշխանական ամբողջ համակարգը աշխատելու է այդ կազմակեպության օգտին: ԱԻՄ-ը միտ անցկացրել է հասարակական կարծիքի ճշգրտումներ, հիմա հարցումներ չենք անցկացնել, նայելով երեւում է , որ ՀՀԿ-ից բացի կանցնի ԲՀԿ-ն, իմ շատ սիրած ՀԱԿ-ը, եւ եզրագծին մոտ են ՕԵԿ-ը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը»»:

ԱԻՄ-ականները ՀՀԿ-ի կողմնակիցն են, իսկ թե ում է ինքը՝ Հայրիկյանը ընտրելու, նա չհրապարակեց՝ ասելով, որ «Իմ լավ երկու ընկերները, իմանալով թե ես ում եմ համակրում, շատ խնդրեցին դա չասել»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30