Լրահոս
Օրվա լրահոսը

Ամալյանը բացատրում է՝ ինչու է Հ1-ի եթերում ամենաշատը ՀԱԿ-ը եղել

Ապրիլ 28,2012 14:32

Ապրիլի 8-24-ը ընկած ժամանակահատվածում բոլոր հեռուստառադիոընկերությունների կողմից տրամադրվող եթերաժամից ամենաշատը օգտվել է «Դաշնակցությունը» ՝ 4464 րոպե: Հաջորդը «Բարգավաճ Հայաստանն» է՝ 4244 րոպե: «Ժառանգությունը»՝ 4080 րոպե, ՀԱԿ-ը՝ 3687 րոպե, ՀՀԿ-ն՝ 3421 րոպե, ՕԵԿ-ը՝ 3266 րոպե, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 1746 րոպե, Կոմունիստական կուսակցությունը՝ 1581  եւ Միավորված հայերը՝ 904 րոպե: Այսօր այս ցուցանիշները հրապարակեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:  Նա ասաց, որ հաշվետու ժամակահատվածում հանձնաժողովը  ընտրական օրենսգրքի խախտումներ չի արձանագրել ու հեռուստաընկերությունների գործունեությոնից  գոհ ու շնորհակալ են:  Պարոն Ամալյանի խոսքերով, Հանրային հեռուստաընկերության եթերաժամից ամենաշատը օգտվել է  ՀԱԿ-ը ՝329 րոպե ու ամենաքիչը՝ Միավորված հայերը՝ 69 րոպե: Թե այդ ինչպես է պատահել, որ Հանրային հեռուստաեթերում ամենաշատը ընդդիմությանն է եթեր տրամադրվել հարցին , պարոն Ամալյանը  հարցով պատասխանեց.«Ձեզ պիտի խնդրեմ, որ ընդդիմադիրների ձեր սանդղակն ասեք, շատ ընդդիմադիրներ ունենք: Լուսաբանման ծավալները կախված են կուսակցությունների նախընտրական քարոզչության ակտիվությունից »:

Արփինե ՍԻՄՈՆԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30