Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հայրիկյանը Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տալիս. «Ինձ լսիր, ծխելը թող, ասա՝ կներես, Պարո՛ւյր»

Ապրիլ 28,2012 14:12

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում  նկատմամբ երբեք սիրով չի փայլել, մի քանի օր առաջ զրպարտել է իրեն: Այսօր «Տեսակետ» ակումբում այս մասին Հայրիկյանը նշեց. «Սրտանց այսօր ցավում եմ, որ ինքը հիվանդ է, մեծ տխրությամբ իմացա, որ ընդհատել է նույնիսկ իր գործընթացները: Վերջին մեր հանդիպմանը խնդրեցի իրեն չծխել, իր հարգելի տիկինն էլ ասաց, որ եթե մեզ հաճախ հյուր գաք, ինքը չի ծխի, ձեր ներկայությամբ չի ծխում: Բայց ես երեւի իմ այդ եղբայրական պարտքը չկատարելով՝ չնպաստեցի, որ  ինքը քիչ ծխի եւ առողջությունը վնասի: Ես սրտանց ցանկանում եմ, որ ինքն առողջանա»:

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ հանրահավաքին Հայրիկյանին ներկայացրել էր, որ ԱԻՄ-ը շաբաթը մեկ մի 200-300 հոգով գալիս էր իմ լուսամուտի տակ, երգեր ուներ գրած, այդ երգերը երգում-գնում էին: Այսօր Հայրիկյանը տեսանյութեր էր բերել եւ բաժանեց լրագրողներին՝ ապացուցելու, որ Տեր-Պետրոսյանի ասած թիվը 500 անգամ պակաս է. «Կտեսնեք,  թե ինչպես է հսկայական զանգված  ամբողջ Բաղրամյան փողոցը փակել Ասում է՝ Հայրիկյանը երգում էր, ես երգելուն դեմ չեմ, երգեր ունեմ գրած իսկապես: Հիմնական երգը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք կատարում էինք, դա սահմանադիր ժողովն էր. Սահմանադիր ժո-ղով, ազգային բա-նակ: Չգիտեմ, դա գուցե իր համար որպես ե՞րգ է հնչել, վատ չի: Բայց հատկապես վատ չի հնչել իր համար՝ «Լե-վոն, հեռացիր, Լե-վոն դավաճանը»: Երեւի դրանք որպես երգ է ընկալել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, այդ խոսքերի համար նեղացե՞լ է առաջին նախագահից: Նա պատասխանեց՝ «Արդեն 40 տարի է՝ նեղանալ բառը իմ բառապաշարից արգելված է: Նեղանալ բառը իմ բառապաշարում չկա, բայց պարտավոր եմ արձագանքել բոլոր սխալ լուրերին: Տեր-Պետրոսյանը շատ մեծ հումորի ընդունակ անձնավորությունն է, հաճելի զրուցակից, բայց նա ցավոք չի կարողանում ձերբազատվել անցյալի բեռից եւ թույլ տված սխալներից: Ամեն մարդ իր թույլ տված սխալներից իր կյանքը կրճատում է 14 տարով: Սա Տեր-Պետրոսյանի հետ կապ չունի: Եկեղեցին ասում է ապաշխարհել: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին առողջություն եմ մաղթում, ինձ էլ լսի, ծխելը թողի: Այսօր համամասնական ընտրակարգի մասին խոսող Տեր-Պետրոսյանը պիտի ասի, Պարույր ջան, կներես, այն ժամանակ որ ասում էի կուսակցություները կարեւոր չէն՝ սխալ էի, հիմա հասկացա, բայց երբ ասի, մենք պետք է պայքարենք արդար ընտրության համար, մարդ, ով ասել է 100% ընդդիմությունը ձայներ ստանա մեկ է՝ իշխանությունը չենք տալու, այդ մարդը պիտի ասի, չէ՞, որ 98-ին Վազգենը երբ այդ բանն ասեց՝ ես չսանձեցի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30