Ինչպես տեղեկացրել ենք քաղաքական ուժերը դիմել են ՍԴ՝ ընտրությանը մասնակցած մարդկանց ցուցակը հրապարակելու պահանջով: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպիսին է ՄԻՊ-ի կարծիքը դրա մասին: Կարեն Անդրեասյանը նշեց. «Միակ ճանապարհը ստուգել, թե այդ ավելցուկը ճիշտ է գործել, տրամաբանությունը միանշանակ է եւ շատ օգտակար կարող է լինել: Բայց եվրոպացի փորձագետները գտնում են, որ մարդու իրավունքների խախտում է ընտրացուցակները հրապարակելը, ոստի կարող է հետո էլ ընտրությանը մասնակցած մարդկանց ցուցակները մարդու իրավունքների խախտում ընկալվի: Լրագրողների հարցին՝ ձեր անձնական պատասխանը ո՞րն է այս հարցում՝ ասաց, որ անկեղծ պատրաստ չէ այդ հարցին միանշանակ պատասխան տալ. «Բայց ես կարծում եմ, որ գտնել մեխանիզմ, որ վերահսկելի դարձնել ձայների ավելցուկը ոչ ի չարս օգտագործելը, դա ավելի կարեւոր է, քան մեկ մարդու մասնակցել եւ չմասնակցելը բացահայտելը. մարդ երբ գնում է ընտրատարածք արդեն իսկ բացահայտ է, գաղտնի չի կարող լինել, իրեն տեսնում է արդեն իսկ 50-100 մարդ»:
Ինչ վերաբերում է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության արդարացմանը, որ մեռելատերերը երբեմն տեղյակ չեն պահում իրենց, դրա համար էլ ընտրացուցակները չեն մաքրվել մեռելներից՝ Կարեն Անդրեասյանը գտնում է, որ դա վատ վարչարարության դրսեւորում է, երբ մի քանի տարվա մեռելին չեն կարողանում հանել ընտրացուցակներից: Իսկ երբ խոսքը մի քանի օրվա մեռելի մասին է՝ հասկանալի է:
Օմբուդսմենը խնդրեց մեր քաղաքացիներին հիշել 116 անվճար համարը, խախտումների դեպքում զանգահարել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ