Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգելու են քվեարկության մասնակցածների վերաբերյալ ԱԱԾ համակարգում առկա տվյալները

Ապրիլ 28,2012 13:26

Հայտարարություն

Մենք` Հայաստանի Հանրապետական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, Օրինաց Երկիր կուսակցությունների ներկայացուցիչները ուսումնասիրեցինք ՀՀ Կառավարությանն  առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները: Պարզվեց, որ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ, այլ միայն տվյալներ սահմանային կետերը հատելու վերաբերյալ: Ընդ որում համակարգը ունի սահմանափակումներ, պայմանավորված այն հանգամանքով, որ տարբեր սահմանային կետերը միացվել են համակարգին տարբեր ժամանակահատվածներում: Վերոնշյալով պայմանավորված համակարգը   չի կարող   երաշխավորել անձի  Հայաստանում, կամ  նրա  սահմաններից  դուրս  գտնվելը փաստի  ստույգ հաստատումը: Մենք հանգեցինք նաև այն եզրակացության, որ այդ համակարգը հնարավորություն չի տալիս ավտոմատ կերպով մշակել ընտրողների ցուցակը, կատարելով նշում այս կամ այն անձի Հայաստանում գտնվելու վերաբերյալ:

Միաժամանակ կարևորելով ընտրությունների ժամանակ Հանրապետությունից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը և նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետևյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչև ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա  տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքները անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու:

Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակներով` ա.  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ. իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս:

Սույն հայտարարությանը կարող են միանալ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30