Երեկվանից բացվել է Ժամանակակից արվեստի բեռլինյան բիենալեն՝ «Մոռանալ վախի մասին» խորագրով, որին, կազմակերպիչների ձեւակերպմամբ, մասնակցում են «նկարիչներ, ոչ նկարիչներ եւ նախագծեր»: Բիենալեի կուրատոր, լեհ նկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր Արթուր Ժմիեւսկին հայտարարել է, որ առաջին անգամ Բիենալեի պատմության մեջ մուտքն անվճար կլինի: Կուրատորը տարբեր հարցազրույցներում ասել է, թե Բիենալեի ցուցադրությունները ավելի շատ քաղաքական «տարածք» են, որովհետեւ պառլամենտ են հիշեցնում, քան թանգարան: Բիենալեի կատալոգում ներառված են մարդկանց երկխոսություններն ու ելույթները, որոնք արվեստին ու պերֆորմատիվ գործունեությանը նայում են ոչ միայն որպես քննադատության միջոցի, այլեւ քաղաքական ուժի, որը ունակ է փոխելու հասարակությունը: Newru.com-ի փոխանցմամբ, այդ մարդկանց թվում են Բոգոտայի նախկին քաղաքագլուխ Անտանաս Մոկուսը, հունգարացի թատերական ռեժիսոր Արպադ Շիլինգը, բրազիլական Pixadores խումբը:
«Առավոտ» օրաթերթ