Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը մաքրվում է աղբից…

Ապրիլ 28,2012 12:51

Աղբահավաքի մասսայական քաղաքացիական միջոցառումները, որոնց մասնակցում են 90-ից ավել երկներներ, այս օրերին իրականացվում են Եվրոպայում։ Մասնավորապես, ապրիլի 28-29 և մայիսի 1-ին աղբահավաք տեղի կունենա Հունաստանում, Ուկրաինայում և Մալթայում։ Մեկ օրվա ընթացքում կամավորները հավաքելու են կենցաղային աղբը մայրացամաքի և ծովի վրա։ Աղբահավաքի այս միջոցառումները՝ Let’s Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի մի մասն են, որոնք մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 25-ը։

Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին և ավելի քան 25 հասրակական կազմակերպություն, դպրոց, ԶԼՄ միավորող «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում, սեպտեմբերի 15-ին միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից:

Իսկ մինչ այդ, ապրիլի 28-ին, Ուկրաինայում կիրականացվի երկրորդ մեծ աղբահավաքը: Առաջինը տեղի է ունեցել 2011 թ-ի ապրիլի 16-ին, դրան մասնակցել են շուրջ 100 000 կամավորներ, որոնք հավաքել են հսկայական քանակության աղբ՝ ավելի քան 70 քաղաքներում: Բացի դրանից, նախաձեռնության մասնակիցները ունեին այլ նպատակ ևս մեկ անգամ ուկրաինական հասարակության ուշադրությունը սևեռել անօրինական աղբի և կայուն զարգացման խնդիրների վրա: «Մեր նպատակն է ցույց տալ մարդկանց, որ փոփոխությունները հնարավոր են միայն միասնական ջանքերի դեպքում: Այդ պատճառով մենք ձգտում ենք հնարավորինս մեծ թվով մարդկանց ներգրավել, ովքեր տեղական մակարդակով կներշնչվեն մեր նախագծով”,- պատմում է «Կանենք Ուկրաինա» (Let’s do it! Ukraine) նախաձեռնության համակարգող՝ Յուրի Պիվովարենկոն:

Հաջորդ օրը, ապրիլի 29-ին, մեկ այլ մեծ աղբահավաք է մեկնարկում Հունաստանում, որը խեղդված է շինարարական աղբով: «Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխատել այն կանխարգելելու ուղղությամբ: Առաջին հերթին, մենք ցանկանում ենք պատմել մարդկանց խնդրի մասին, և այնուհետև առաջարկել լուծումներ կայուն զարգացմանը նպաստելու համար», – նշում է ծրագրի համակարգող՝ Հարի Վլասոպոուլոսը:

Հունաստանում կազմակերպիչները ցանկություն ունեն մաքրման աշխատանքները դարձնել առօրյա: «Եթե մենք ուղղակի սովորենք իրար օգնել ու աշխատել, դա կլինի հիանալի արդյունք: Ինչպես նաև մենք ցանկանում ենք, որպեսզի «Կանենք Հունաստան» (Let’s do it! Greece) նախաձեռնության շրջանակներում իրականացվող մաքրման աշխատանքները անհրաժեշտ լինի իրականացնել միայն տարին մեկ անգամ: Մաքուր պահել շրջակա միջավայրը՝ սա այն է, ինչ մենք պետք է անենք ամեն օր: Այդ պատճառով մենք այժմ հանրության շրջանում տարածում ենք «Տարածքների որդեգրում» գաղափարը: Որի համաձայն՝ կամավորականների ցանկացած խումբ կարող է «որդեգրել» կամայական տարածք և պահպանել նրա մաքրությունը: Մենք կարծում ենք, որ տվյալ գաղափարը հնարավոր է իրականացնել դպրոցականների միջոցով: Երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել սիրել ու հարգել շրջակա միջավայրը». պատմում է Հարրի Վլասոպոուլոսը:

Մալթան իր նախաձեռնությունը կիրականացնի մայիսի 1-ին: Կազմակերպիչների խոսքերով բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ամբողջ երկրով կմասնակցեն նախաձեռնությանը:

Համաշխարհային աղբահավաքի 2012թ. մյուս ակցիաները տեղի կունենան էստոնիայում մայիսի 5-ին, Բրազիլիայում (Սան Բերնարդո եվ Դիադեմա) եվ Մեքսիկայում (Տոլուկա) մայիսի 6-ին, իսկ մայիսի 10-ին՝ Կոնգոի դեմոկրատական հանրապետությունում եվ Ֆինլանդիայում: Բազմաթիվ երկրներ դեռ սպասում են իրենց օրվան, որպիսզի մաքրեն իրենց երկիրը կուտակված կենցաղային աղբից:

Մաս կազմեք համաշխարհային շարժմանը…

«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30