74-ամյա Խուան Կառլոսի հպատակները միշտ էլ հպարտացել են իրենց միապետի 50 տարվա ամուսնական հավատարմությամբ: Սակայն թագավորի հեղինակությունը սասանվել է:
Օրերս մամուլում տեղեկատվություն է տարածվել, թե նա գաղտնի ժամանակ է անցկացնում գերմանացի արքայադուստր Կորինա Սայն-Վիտգենշտեյնի հետ, որն, ըստ լուրերի, վերջին տարիներին թագավորի մշտական ուղեկիցն է արտասահմանյան ճանապարհորդություններում: Ճիշտ է, նրանք երկուսով հասարակությանը երբեք չեն ներկայանում, սակայն միապետը չի կարողանում թաքցնել իր զգացմունքները: Նա նուրբ բռնում է Կորինայի ձեռքը եւ առանց հոգնելու անըհդհատ համբուրում ափերը: Եվ դա այն դեպքում, որ Կորինան այնքան էլ լավ հեղինակություն չունի: Նա, որ երկու երեխաների մայր է, երկու անգամ ամուսնալուծվել է, շահադիտական նպատակներով ժամանակ անցկացրել հարուստ տղամարդկանց հետ: Այս պատմություններից ամենահայտնին այն է, որ Կորինան մի որոշ ժամանակ հանդիպել է միլիարդատեր Հերտ-Ռուդոլֆ Ֆլիկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ