Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ԵԺԿ փոխնախագահը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր զորակցությունն է հայտնել եվրոպական մեծ քաղաքական ընտանիքի անդամ ՕԵԿ կուսակցությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարեփոխումների իրականացման և օրենքի գերակայության հետ կապված հարցերի շուրջ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ “Օրինաց երկիրը” Հայաստանի ամենաակտիվ քաղաքական միավորներից է, որը պայքարում է Հայաստանում բարեփոխումների իրականացման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման համար:
“Եվրոպական ժողովրդական կուսակցությունը աջակցում է “Օրինաց երկիր” կուսակցությանը: Մենք աջակցում ենք ձեզ, որովհետև դուք պայքարում եք մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման համար, մենք աջակցում ենք ձեզ, որովհետև դուք պայքարում եք Հայաստանում եվրոպական արժեքների տարածման համար: Այսօր` ընտրությունների նախաշեմին, ՕԵԿ-ի հաջողությունը կարևոր է մեր քաղաքական ընտանիքի համար”, – հայտարարել է ԵԺԿ փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան: