Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր իշխանությունը ոչ թե ժողովրդի, այլ փողի ստրուկն է»

Ապրիլ 28,2012 12:03

Երեկ Գյումրու Թատերական հրապարակում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՀ այսօրվա  իշխանությունը պետությունը դարձրել է այս երկրի հիմնական հարստությունը տնօրինողների,  փոքր շրջանակի կցորդ` բոլորովին անտեսելով մնացած մարդկանց  շահերը: «Դա է պատճառը, որ դատարաններում արդարը միշտ պարտվում է փողին, դրա համար է, որ ոչ մի արդարության ոչ մի ատյանում չենք կարողանում հասնել, որովհետև միշտ բախվում ենք փողին, իսկ մեր իշխանությունը այդ փողի ստրուկն է, ոչ թե ձեր ծառան է, այլ փողի ծառան է,  իշխանությունը պետք է ժողովրդի ծառան լինի, բայց ծառայում է փողին: Մենք դուրս կանենք այդ իշխանությունը, և կգա նոր իշխանություն և կծառայի ձեզ: Եվ այդ ժամանակ նույնիսկ նրանք, ովքեր որ այդ հարստության տերերն են ավելի արդար և ավելի երջանիկ և ավելի իրենց համար հարմար միջավայրում կհայտնվեն, որովհետև նրանք էլ երջանիկ չեն, որովհետև նրանց էլ կեղեքում են և հոգնեցում անընդհատ պահանջներով, որովհետև մի երկիր, որ զարգացում չունի, որտեղի՞ց պետք է հարստանա», -հարցրեց Վահան Հովհաննիսյանը: Այնուհետ տեսնելով  լեփ-լեցուն հրապարակը` այսպես ասած, շոյեց իր ունկնդիրներին. «Շատ սիրելի գյումրեցիներ,  շատ սիրելի Շիրակի  ժողովուրդ, մի քանի ամիս առաջ  այս նույն հրապարակում մենք փորձում էինք բացատրել ձեզ մեր ծրագրերը, փորձում էինք համոզել, բացատրել, հասկացնել, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը, փորձում էինք մեր պայքարի իմաստը բացատրել, էստեղ կանգնած էին մի քանի տասյնակ  մարդ, և ես էդ օրը երդվեցի, որ մեր հաջորդ միտինգին այստեղ կլինի քսան անգամ ավելի և դուք էդ ավելիով եկել եք, շնորհակալություն:Մենք այն ժամանակ գիտեինք, որ այս ծրագրերին, որ ներկայացնելու ենք ձեզ, դժվար է լինելու հավատալ, դժվար է լինելու այս ընկճված, հոգեմաշ, հոգնած, զզված, հիասթափված ժողովրդին բացատրել, որ նա պարզ ժողովուրդ չէ, բնակչություն չէ, նա ազգ է, բայց մենք կարողացանք դա անել  և դուք այստեղ կանգնած եք բազմությամբ, որովհետև ձեր մեջ արթնացել է  քաղաքացին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30