«Տոտենհեմ» ՖԱ հարձակվող Ջերմեյն Դեֆոն սեքսուալ սկանդալի հերոս է դարձել:
Վերջին ժամանակներս մամուլում անընդհատ գրվում էր, թե ֆուտբոլիստը Նյուքասլի հյուրանոցներից մեկում ֆոտոմոդել Ջորջի Լորա Բրաունի հետ դավաճանել է իր ընկերուհուն՝ փոփ աստղ Ալեքսանդրա Բերքին: Այս ամենն ի վերջո հոգնեցրել է ֆուտբոլիստին եւ նա որոշել է վերջ դնել այս պատմությանը՝ հայտարարելով, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես գրում են ԶԼՄ-ներում: «Չեմ ուզում ոչ ոքի խաբել: Լորայի հետ իսկապես սեքսով զբաղվել եմ», – ասել է նա:
Մոդելն իր հերթին նույնպես հաստատել է ֆուտբոլիստի խոսքերը՝ պատմելով նաեւ հանգամանքների պատահականության եւ ճակատագրից փախչել չկարողանալու մասին: «Ես երբեք չեմ պատրաստվել քնել Ջերմեյնի հետ: Պարզապես՝ այդպես ստացվեց եւ ես ոչ մի կերպ չկարողացա ազդել իրավիճակի վրա», – հայտարարել է Լորա Բրաունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ