Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Մշտական բնակության վկայագրեր տալիս ցուցաբերվել է ոչ միատեսակ մոտեցում»

Ապրիլ 28,2012 11:12

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երեկ հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցում  քննադատվել են եւ ՀՀԿ-ն, եւ ՀԱԿ-ը:

Այսպես իշխող ուժի մասին նշված է. «Թեպետ Ընտրական օրենսգրքի 18.6 հոդվածն արգելում է քարոզչությունը և քարոզչական նյութերի տարածումը մանկավարժական կազմի աշխատողների կողմից և ուսումնական հաստատություններում, այնուամենայնիվ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները արձանագրել են մի շարք դեպքեր, երբ ուսուցիչները և ուսանողները ներգրավվել են ՀՀԿ-ի քարոզարշավում: Ապրիլի 11-ին Էջմիածնում ուսուցիչները և աշակերտները ազատ են արձակվել դասերից ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու համար: Ապրիլի 14-ին Արաբկիր համայնքում (Երևանում) ուսուցիչները խնդրել են աշակերտներին դասերից հետո գնալ Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ-ի հանրահավաքին: Երկարաժամկետ դիտորդները նկատել են, որ ՀՀԿ մեծամասնական թեկնածուները (Արմավիրի մարզի թիվ 19 և 20 ընտրատարածքներ) քարոզչություն են իրականացրել դպրոցներում, ուսուցիչների և աշակերտների ներկայությամբ:

ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման որոշ դեպքեր են արձանագրվել, ներառյալ, Կապանում (Սյունիքի մարզ) շտապ օգնության մեքենայի օգտագործումը քարոզչական միջոցառման մասին հայտարարելու համար: Երկարաժամկետ դիտորդները նաև արձանագրել են, որ տեղական հարկային ծառայության աշխատակիցները քննարկել են այն, որ նրանք աշխատանքից շուտ են ազատ արձակվել՝ ապրիլի 20-ին Թալինում (Արագածոտնի մարզ) ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու պայմանով»:

Իսկ Հայաստանի ազգային կոնգրեսի  կողմից արձանագրվել է հանրահավաքների ժամանակ վիրավորական լեզվի օգտագործման որոշ դեպքեր. «Ներառյալ, ՀԱԿ թեկնածուի կողմից նախագահ Սարգսյանին որպես «ֆաշիստական ռեժիմի ֆյուրեր» դիմելը (արձանագրվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ների կողմից ապրիլի 20-ին Երևանում) և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ կոչելով իշխանություններին «քրեական ռեժիմ», որն «ավելի վատն է, քան Կոմունիստականը», քանի որ «այն օգտագործում է բանակը՝ սեփական քաղաքացիներին ոչնչացնելու համար» (արձանագրվել է երկարաժամկետ դիտորդների կողմից Արմավիր եւ  Էջմիածնի քաղաքներում ապրիլի 18-ի հանրահավաքներում»:

Որոշակի քննադատություն կա նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեին.  «ԿԸՀ-ն չի ընդունել կարգավորում, որով կորոշվեր թեկնածություն առաջադրելու իրավունք ունենալու համար անհրաժեշտ հինգ տարվա մշտական բնակության պահանջը և չի սահմանել այն հաստատելու համար հստակ և օբյեկտիվ ընթացակարգեր: Գործնականում, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (ԱՎՎ) կողմից նման վկայագրեր տալիս ցուցաբերվել է ոչ միատեսակ մոտեցում: Ավելին, ԿԸՀ-ի և դատարանի կողմից ուսումնասիրված գործերը ցույց են տվել, որ որոշ թեկնածուների համար հստակ չէր գրանցման համար մշտական բնակության պահանջը: Չի պարզաբանվել նաև այն հարցը, թե արդյոք թեկնածուները կարող են անվճար երթևեկություն տրամադրել ընտրողներին ընտրության օրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30