«Ֆորմուլա 1»-ի մարքեթինգային իրավունքների սեփականատեր Բերնի Էքլսթոունը, որն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, կրկին ամուսնանում է:
Այս անգամ նրա ընտրյալը մասնագիտությամբ փաստաբան, բրազիլուհի Ֆաբիան Ֆլոզին է, որը միլիարդատիրոջից փոքր է 46 տարով: Էքլսթոունը հայտարարել է, որ իրենք արդեն նշանվել են եւ ժամանակ ձգձգելն անիմաստ է: «Մնում է որոշել հարսանիքի օրն ու վայրը», – ասել է նա:
Բերնի Էքլսթոունը երկու անգամ արդեն ամուսնացած եղել է: Առաջին կնոջից նա ունի մեկ, իսկ երկրորդից՝ երկու դուստր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ