Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բարեխիղճ» լկտիություն

Ապրիլ 28,2012 10:35

Մամուլը հրապարակում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերի տվյալները: Անգամ անզեն աչքով կարելի է նկատել այն ահռելի տարբերությունը, որ կա պետական չինովնիկների համեստ աշխատավարձերի և նրանց ունեցած գույքի, եկամուտների քանակի ու չափի միջև: Եթե որևէ մեկը չիմանա, որ դրանք պաշտոնյաների ներկայացրածն է, կարող է եզրակացնել, որ խոսքը խոշոր գործարարների կամ միջին տրամաչափի օլիգարխների մասին է:

Իհարկե, լավ է, որ բաց կերպով ներկայացնում են ունեցածը: Նախկինում անգամ դա չէին բարեհաճում անել: Սակայն խնդիրն այն է, որ նրանցից ոչ ոք հարկ չի համարում պատասխանել, թե ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով է ձեռք բերել այդ ամենը: Այնպիսի անտարբերությամբ են հետևում հրապարակումներին, կարծես ոչ մի արտառոց, տարօրինակ բան չկա, որ սոցիալ-տնտեսական նման խղճուկ վիճակում գտնվող երկրում չինովնիկները, որոնք բոլորն էլ «տարօրինակ» զուգադիպությամբ իշխող կուսակցությունից են, ապրում են գրեթե արաբական շեյխերին վայել կյանքով: Նրանցից ոչ մեկը չի ուզում հաշվետու լինել այն ընտրողին, ում սրտակեղեք համոզում է իրենց հավատալ ու վստահել, որովհետև, հասկանում եք` փոխվում են:

Սա հրապարակայնության հետ ոչ մի կապ չունի, որովհետև այն հաշվետվողականություն է ենթադրում: Երբ այդ բաղադրիչը բացակայում է` գործ ունենք լկտի անպատասխանատվության և սեփական քաղաքացուն, մեղմ ասած, արհամարհելու հետ:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30