Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Հայաստանը պաշտոնապես 1 մլն. 200 հազար աղքատ մարդ ունի»

Ապրիլ 28,2012 10:20

Գյումրու Թատերական հրապարակում երեկ տեղի ունեցած ՀՅԴ-ի հանրահավաքի ժամանակ նման թվեր հրապարակեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը`նշելով, որ պաշտոնապես Հայաստանը 36 տոկոս աղքատություն ունի կամ որ նույնն է 1 մլն. 200 հազար մարդ աղքատ է: «Այսինքն այս մարդիկ ստանում են 33 500 դրամ գումար ամսեկան կտրվածքով, իսկ ոչ պաշտոնապես այս ցուցանիշը 70-80 տոկոս է: ՀՅԴ-ի նպատակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի երաշխավորված ձևով ստանա 63 հազար դրամից ոչ ցածր եկամուտ, մեր սոցիալական ծրագիրը կազմված է այդ բազայի վրա, մենք ասում ենք, որ նպաստները մեր չեն կարող դրանից ցածր լինել»:

Նա նաև ասաց, որ ըստ ՀՅԴ-ի սոցիալական ծրագրի, Հայաստանում չի լինելու որևէ մարդ, որը չկարողանա իր առողջության մասին չմտածել: Բանախոսը խոստացավ սոցիալիստական-ազգային կառավարություն ստեղծելով՝ զանգվածային աշխատեղեր ստեղծել. նրա հաշվարկներով, մեր երկրին առնվազն 200 հազար աշխատատեղ է անհրաժեշտ:

Արծվիկ Մինասյանը, շեշտելով, որ Շիրակի մարզն իր աղքատությամբ, գործազրկության մակարդակով առաջին տեղում է՝ ասաց, որ իրենց տնտեսական քաղաքականությունն այնպես են կառուցելու, որ 200 հազար աշխատատեղերից 40 հազարը լինի Շիրակի մարզում: Նա նաև տեղեկացրեց, որ այս ամենը իրագործելու են ոչ միայն պետական աջակցությամբ կամ ներդրումների միջոցով, այլ Սփյուռքի ներուժը օգտագործելով:

Իր ելույթում պատգամավորը քննադատեց նաև թուրքի հետ «ախպերություն անելու մոտեցմամբ առաջնորդվողներին»: «Իրենց սին պատկերացումների մեջ պատկերացնում են անընդհատ, թե թուրքերը մեր բարեկամներն են, չկա էդպիսի բան, չկա էսօր որևէ բարեկամ, որ կարող է Հայաստանի Հանրապետության շահի համար ճակատ տա , մեր միակ բարեկամը մենք ենք` աշխարհասփյուռ ժողովուրդն է` 10 միլիոնանոց ժողովուրդն է , և եթե մեր երկրում չհաստատենք արդարություն, չհաստատենք ազատություն, չստեղծենք աշխատեղեր և արդար կարգեր, ոչ մի երկիր մեր շահով չի առաջնորդվելու, նույնիսկ Ռուսաստանը առաջնորդվում է սեփական շահով»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Հանրահավաքը վարող Ռոմիկ Մանուկյանն էլ հարցրեց. «Ու՞մ հավատանք, թալանչի բանկիրներին, որոնք 24 տոկոսի են վարկը հասցնում: Այն երկրում , որտեղ 24 տոկոս վարկ են տալիս հնարավոր չէ միջին ու մանր բիզնեսը զարգանա»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30