Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը, որը ներկայումս Մախաչկալայի «Անժիի» տնօրենն է, որոշել է հրաժեշտի խաղ կազմակերպել:
Նրա խոսքերով, իր ներկայիս թիմն այդ օրը կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ: Ընդորում, քննարկվում է երկու տարբերակ. կամ մեկ խաղ՝ Դաղստանի մայրաքաղաքում, կամ երկու՝ տանը եւ արտագնա՝ Մադրիդում:
Ֆուտբոլի մաեստրոն իր երկրպագուներին նաեւ վստահեցրել է, որ արքայական ակումբի կազմում կլինեն ոչ թե նախկին աստղերը՝ Ռաուլը, Զիդանը, Բեքհեմը, Ֆիգուն, որոնց հետ ինքը «Ռեալում» անցկացրել է ֆուտբոլային կյանքի լավագույն տարիները, այլ այսօրվա գործող ֆուտբոլիստները՝ Կասիլյասի ու Ռոնալդուի գլխավորությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ