Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական շտաբը Ծառուկյանի տրակտորների հարցը կքննարկի ընտրություններից հետո՞

Ապրիլ 27,2012 22:02

Տրակտորները՝ ԲՀԿ քարոզչապաստառների ֆոնին

Այսօր երեք քաղաքական ուժերի՝ ՀՅԴ, ՀԱԿ ու ԲՀԿ միասնական շտաբը հերթական լիագումար նիստ էր հրավիրել, որտեղ տարաբնույթ հարցեր են քննարկվել, բայց այդպես էլ անդրադարձ չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից իր կուսակցության քարոզարշավի ժամանակ տրակտորներ բաժանելու փաստին: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 20-ին Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե միասնական շտաբի նիստում այդ հարցն, անշուշտ, քննարկման առարկա կդառնա: Մեզ հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ եւ ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ գտած Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե նիստում այդպիսի հարց ոչ ոք չի բարձրացրել ու դրա շուրջ քննարկում չի եղել, իսկ եթե լիներ՝ սիրով ու պատրաստակամությամբ կքննարկեին՝ վերջ դնելով այդ հարցի, նրա ձեւակերպմամբ՝ «շահարկումներին»: Հմայակ Հովհաննիսյանը հարկ համարեց կրկնել իր ԲՀԿ-ական գործընկերոջ՝ Վարդան Օսկանյանի բացատրություններն ու քարոզչության ժամանակաշրջանում տրակտորներ բաժանելը պայմանավորեց «մեր սակավահող երկրում բերրի, բայց շրջանատությունից դուրս մնացած  վարելահողերի օգտագործելու եւ մշակվելու , նաեւ ՝գուղացիների գյուղատնտեսական աշխատանքները չխաթարելու հանգամանքով: «Դա մի ծրագիր է, որն իրականացվում է գարնանացանի ապահովման նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը:

Մեր հարցին՝ եթե տրակտորներ բաժանելու նպատակը այդ «անմեղ» ցանկությունն է՝ ինչո՞ւ է դա ցուցադրաբար արվում, կայանվում ԲՀԿ-ի նախընտրական շտաբների մոտ եւ հենց քարոզչության շրջանակներում է փոխանցվում հասցեատերերին, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Որովհետեւ քարոզարշավի ժամանակաշրջանը համընկել է գարնանացանի ժամանակաշրջանի հետ» ու հավելեց. «Ես բազմիցս «Ժառանգության» ներկայացուցիչներին առաջարկել եմ՝ գալ, նիստերին մասնակցել եւ այդ հարցերը բարձրացնել, ու պետք չէ այդ հարցը շահարկել»:  Մեր ճշտմանը, թե խոսքը տվյալ դեպքում ոչ թե «Ժառանգության», այլ ՀՅԴ-ի ներկայացուցչի հայտարարության մասին է, արձագանքեց, թե այսօրվա նիստին ՀՅԴ-ից մասնակցել են Համլետ Աբրահամյանն ու Սպարտակ Սեյրանյանը. «Արմեն Ռուստամյանը զբաղված է քարոզարշավով չի մասնակցել  նիստին, եւ երեւի այդ պատճառով հարցը չի բարձրացրել: Հարցը կբարձրացվի՞ առաջիկայում կայանալիք նիստում՝ կքննարկենք, դա միանգամայն ճիշտ գործելաոճ, գործընկերական ու համատեղ աշխատանքով շահագրգռվածի մոտեցում կլինի»:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» կողմից բարեգործություններին վերաբերող կետը որոշակի խմբագրմամբ ընդունելուց հետո էլ միասնական շտաբի կողմից այս խնդրի անտեսմանը, կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն արձանագրեց, թե սա ապացույցն է այն բանի, որ այդ շտաբը զբաղված է իմիտացիոն գործընթացներով, ու նաեւ հեգնեց. «Նրանք այդ հարցը կքննարկեն ընտրություններից հետո»:

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որտեղ արձանագրել է նաեւ, թե  «Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող բիզնեսի կողմից տարբեր շրջաններում տրակտորներ տրամադրելը փաստացի կուսակցության քարոզարշավի բաղադրիչ է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30