Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ Գեղամյան-Բաբուխանյան-Հարությունյանին. «Ի՞նչ քննադատես, Աստծո կողմից քննադատված արարած են» (Տեսանյութ)

Ապրիլ 27,2012 21:02

Ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց, որոնք ժամանակին ընդդիմություն էին, բավականին կոշտ քննադատության էին ենթարկում Սերժ Սարգսյանին, բայց հիմա իրենց ցուցակում են տեղ գտել: Aravot.am-ի այս հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ բոլորն ունեն սխալվելու իրավունք եւ հնարավորություն, եւ բոլորն ազատ են իրենց նախկին դիրքորոշումները վերանայելու հարցում. «Ինչպիսին էլ լինի իմ անձնական վերաբերմունքն այդ ցուցակում հանգրվանած շատերի նկատմամբ, իսկ դա հաստատ դրական չէ, որոնց ես լուրջ չեմ համարում եւ որոնց վտանգավոր եմ համարում քաղաքականության համար, այդուամենայնիվ դա իրենց եւ ՀՀԿ-ի իրավունքն է»:

Մենք ճշտեցինք՝ չե՞ք քննադատում Բաբուխանյանին, Խոսրով Հարությունյանին, Արտաշես Գեղամյանին, նորմա՞լ է, երբ ընդդիմության դաշտից գնում են իշխանություն՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ախր նրան ի՞նչ քննադատես, Աստծո կողմից քննադատված արարած է, նրան ի՞նչ քննադատեմ: Ընկածին չեն խփում: Եթե այդքան ընկած չլիներ, վերջին հանգրվանը չէր մնա Հանրապետական կուսակցության ցուցակը, գոնե ինքն իր արժանապատիվ գոյությունը կկարողանար պահպանել»: Պարոն Սաֆարյանն ընդգծեց, որ թող ամենեւին տպավորություն չստեղծվի, թե ինքն ուզում է ասել, որ Հանրապետական կուսակցության ցուցակում տեղ զբաղեցնելն ամոթաբեր է. «Ես շատ ուրախ կլինեի, եթե Հանրապետական կուսակցության ցուցակը փոխված լիներ եւ Հանրապետական կուսակցությունը հանրությանը ներկայանար միանգամայն նոր, թարմ դեմքերով, ինչպես հայտարարում էին: Անկեղծ ասած, ուրախ կլինեի, եթե դա աներ ցանկացած կուսակցություն, որովհետեւ բոլոր լավ մարդիկ չէին կարող «Ժառանգություն» կուսակցության ցուցակում լւնել: Շատ կուզենայի, որ բոլոր թիմերում լինեին լավ մարդիկ, որովհետեւ նրանց հետ մենք բանավիճելու ենք, մրցակցելու ենք, որոշ խնդիրների լուծման առումով համագործակցելու ենք: Այս առումով եթե ձեր հիշատակած դեմքերից մեկի վերջին հանգրվանն այդտեղ է, ապա դա ինձ համար տխուր է մի քիչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30