Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ «դհոլչիների», ժողգործիքների եւ քաղաքական դաշտի «խոռի» մասին (Տեսանյութ)

Ապրիլ 27,2012 20:46

«Ցավոք սրտի, մեղադրողները դհոլչիներ են»,- այսպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Aravot.am-ի հարցին՝ կապված «Ժառանգության» եւ «դհոլային» քննադատության նմանությանը: Ըստ Ստյոպա Սաֆարյանի «Նրանց մոտ քաղաքականությունն անընդհատ երաժշտական բեմարվեստի ու ժողգործիքների հետ է ասոցացվում: Չեմ ուզում ուղղակի տոն տալ անգամ այդ վերլուծություններին, որովհետեւ անկեղծ ասած դրանցից բոլորին գիտեմ եւ նրանք ոչ միայն վերլուծաբանի սոլիդ կրթություն, բավարար փորձառություն չունեն, այլ ուղղակի արդեն մի քանի տարի է՝ նույն դիսկը պտտացնում են՝ բոլոր հնարավոր վարիացիաներով՝ ռեմիքսով, սոլո տարբերակով»: Մեր դիտարկմանը, որ այդպիսի մեկնաբանություններ անողները ՀԱԿ-ից են, այսինքն ՀԱԿ-ը չունի՞ բավարար կրթություն՝ վերլուծություններ անելու՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ միայն ՀԱԿ-ից չեն նման բաներ ասում. «Քոչարյանի դաշտից էլ կան: Քոչարյանի դաշտը սպասարկող այսպես կոչված «վերլուծաբաններ» կան, որոնք նույնպես դարձել են «ժողգործիքների» մասնագետ: Ուրախ ենք, որ նրանք միաձայն եւ խոռով նույն բանն են երգում: Վերջապես կողմնորոշվել են, իսկ մնացածը, ճիշտն ասած, լուրջ ուշադրության արժանի չեն»: Մենք հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է ինչ-որ մի պահ լինի, որ «Ժառանգությունը» գնա ՕԵԿ-ի ճանապարհով՝ նա պատասխանեց, որ «Ժառանգության» ճանապարհը միշտ լինելու է «Ժառանգության» ճանապարհը. «Եթե անգամ «Ժառանգությունը» կազմավորի ժողովրդի իշխանություն, ապա դա անելու է արժանապատիվ ձեւով, անելու է միայն այն ուժերի հետ, ովքեր ժողովրդավարական են, այն դեպքում, եթե այդ ուժերը մասնակցություն չունեն ընտրությունները կեղծելու եւ ժողովրդավարական գործընթացները ոտնահարելու հետ»: Մեր հարցին՝ որո՞նք են այդ ուժերը, որոնց ժողովրդավար եք համարում եւ ընտրակեղծիքներից հեռու՝ նա պատասխանեց. «9 քաղաքական ուժ եւ դաշինք է մասնակցում: Կարող եք համարել, որ մյուսները թույլ են կամ հիմնական դերակատար չեն: Մի մոռացեք, որ պառլամենտից դուրս կան շատ ավելի լուրջ շերտեր, եթե անգամ նրանք ֆորմալացված չեն եւ որպես կլուբ ձեւակերպված չեն ինչպես քաղաքական կուսակցությունները, միեւնույն է, նրանք ոչ պակաս դերակատար են եւ ոչ պակաս արժանավոր կարող են լինել «Ժառանգության» հետ միասին ժողովրդի իշխանություն կազմավորելու հարցում: Դուք տեսնում եք, որ «Ժառանգությունը» բոլոր ընտրությունների ժամանակ դուրս է գալիս իր կուսակցական շրջանակներից եւ հանրությանն է ներկայացնում շատ ավելի լայն թիմ, որոնք եկել են ամենատարբեր ավազաններից: Իշխանություն կազմավորելու ժամանակ էլ, հիշեք՝ «Ժառանգությունը» չի առաջնորդվելու միայն կուսակցական թայֆաբազությամբ, որոնք հատկանշանկան են բոլոր կուսակցությունների համար, բայց ոչ «Ժառանգության» համար: Հետեւաբար, «Ժառանգությունը տեղ է տալու այն արժանավոր մարդկանց, եթե գա իշխանություն կազմավորելու պահը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30