Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 3-ին ԿԸՀ-ն հայտարարություն կանի (տեսանյութ)

Ապրիլ 27,2012 18:40

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ընտրական գործընթացներով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել էր քննարկման: Վերջին պահին հանձնաժողովը որոշել էր թույլ չտալ լրատվամիջոցներին լուսաբանել: Թե ինչ քննարկվեց  փակ դռների հետեւում, քննարկման ավարտից հետո պատմեցին հ/կ-ների ներկայացուցիչները:

«Տիգրան Մուկուչյանը նախ ներկայացրեց հիմնական վիճակագրությունը, թե քանի թեկնածու կա գրանցված, քանիսն են ինքնաբացարկ ներկայացրել, հետո սկսվեց հարց ու պատասխանը: Ինձ համար ամենակարեւոր հարցը, որի պատասխանը տրվեց հետեւյալն էր՝ թույլատրվա՞ծ է ընտրողին նկարել իր իսկ քվեաթերթիկը բջջային հեռախոսով, եթե՝ ոչ ինչ իրավասություն ունի տեղամասային հանձնաժողովը եւ մյուս պատկան մարմինները: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մայիսի 3-ին կլինի պաշտոնական հայտարարություն եւ  հույս հայտնեց, որ  այդ հայտարաությունը էապես կազդի նրանց վրա, որոնք այդպիսի մտադրություն ունեն»,- պատմեց դիտորդական առաքելություն ստանձնած Ալեքսանդր Շագաֆյանը: Մանրամասները դիտեք տեսանյութում:

Քննարկմանը մասնակցելու էին եկել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու դեսպանատների ներկայացուցիչներ: Սակայն նրանք հրաժարվեցին ինչ-որ բան պատմել կամ գնահատականներ տալ:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30