Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ է կարծիքը, թե լավ է կրել գոնե էժանագին մի բան, քան ընդհանրապես անպաշտպան դուրս գալ տնից»

Ապրիլ 27,2012 18:22

Ամեն տարի գարնան և հատկապես ամռան ամիսներին լինում են օրեր, երբ արևի ճառագայթներն առավելագույն վտանգ են ներկայացնում տեսողության համար: Նման պահերին օգնության են գալիս արևային ակնոցները, որոնք կանխում են մեր աչքերին սպառնացող վտանգը:

Արևային ակնոցները, որոնց անվանում են նաև արևապաշտպան ակնոցներ, առաջին անգամ օգտագործվել են ծայրամասային հյուսիսում, որտեղ դրանք ավելի շատ անհրաժեշտ էին «ՙձյան կուրությունից» խուսափելու համար: Սա մի հիվանդություն է, որն առաջանում է երկար ժամանակ ձյանը նայելիս, որի այրող լույսը կարող է աչքերի հիվանդության պատճառ դառնալ: «ՙՙԵրբեմն իսկապես ձյան փայլը կարող է ավելի վնասակար լինել, քան կիզիչ արևը, և այստեղ ակնոցներն էական նշանակությոն են ստանում: Արևի ճառագայթներից կարելի է խուսափել նաև այլ միջոցներով` անձրևանոց, հովարով գլխարկներ և այլն, բայց սպիտակ ձյան փայլից` միայն ակնոցներով»,– բացատրում է ակնաբույժ Մարինե Գրիգորյանը:

Գունավոր ապակիներով ակնոց ստանալու առաջին փորձն արել է գիտնական Էսկոտը, սակայն դրանք արևապաշտպան չէին: Գիտնականը կարծում էր, որ կանաչ և կապույտ գույների ապակիներով ակնոցները պարզապես լավացնում են տեսողությունը: Առաջին ակնոցները պատրաստվում էին կենդանիների ոսկորներից, երկաթից կամ այլ նյութերից, սակայն չէր գործածվում ապակին, ինչն այժմ ակնոցների արտադրության գլխավոր բաղադրիչն է: Արևային ամենահին ակնոցներն ունեին շատ նեղ ու երկար մի անցք, որտեղից արևից, ձյունից եկող լույսն ու ճառագայթները հնարավորինս քիչ էին հասնում աչքերին:

Դժվար է միանշանակ ասել, որ արևային ակնոցները միայն պաշտպանիչ բնույթ են կրում: «Ակնոց ընտրելիս պետք է շատ ուշադիր և զգոն լինել: Իհարկե բարձր գինը երբեմն կարող է վկայել նրա բարձր որակի մասին, սակայն միանշանակ դա ասել չի կարելի է: Ի դեպ, սխալ է կարծիքը, թե լավ է կրել գոնե էժանագին մի բան, քան ընդհանրապես անպաշտպան դուրս գալ տանից: Իրականում երբեմն այդ անորակ ակնոցները կարող են այնպիսի հետևանքներ առաջացնել, որոնք չէին լինի դրանց բացակայության դեպքում, անգամ կիզիչ արևի կամ փայլող ձյան առկայությամբ»,-ասում է Մարինե Գրիգորյանը:

 

 

Լուսինե Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30