Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 24 անդամներից բաղկացած պատվիրակությունը, որը ղեկավարում է բարոնուհի Նիքոլսոնը (լուսանկարում)՝ Հայաստան կայցելի մայիսի 4-7-ը՝ դիտարկելու խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը, հավելելով, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ԿԸՀ-ի եւ հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչների հետ՝ մինչեւ քվեարկության օրը:
Դիտորդական առաքելությանն ուղեկցելու է նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետը, որն իրավական աջակցություն է ցուցաբերելու այցելության ընթացքում: