Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Ուսումնասիրեք իմ եկամուտներն ու ծախսերը»

Ապրիլ 27,2012 17:20

Հայտարարություն

Երեկ տեղի ունեցած բանավեճի ընթացքում Ֆարմանյանին ուղղված իմ բովանդակային հարցերին պատասխանելու փոխարեն ՀՀԿ ներկայացուցիչը պարզեց իմ կիսակառույց տան լուսանկարը` ցուցադրելով այն հեռուստադիտողին:

Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ որպես դիվանագետ իմ պաշտոնավարման ընթացքում՝ մինչեւ 2008 թ. պատշաճ կերպով ներկայացրել եմ եկամուտի հայտարարագրեր: Նշեմ նաեւ, որ հպարտանում եմ այն հանգամանքով, որ ընտանիքիս անդամների օժանդակությամբ կարողացել եմ հիմք դնել եւ կառուցել մի հարմարավետ տուն, որը բաց է բոլորի առջև:

Ֆարմանյանի կողմից մասնավոր հարցի հանրայնացման կապակցությամբ կրկնում եմ հեռուստաբանավեճի ժամանակ իմ հայտարարությունը, համաձայն որի.

  1. Կոչ եմ անում մրցակցիս կազմել 1-2 հոգանոց համապատասխան հանձնաժողով/խումբ, որը կուսումնասիրի իմ եկամուտներն ու դրա ծախսերը;
  2. Կոչ եմ անում Ս. Ֆարմանյանին հրապարակել իր նախընտրական հիմնադրամի 9 միլիոն 508 հազար դրամի արված ծախսերի ծագումնաբանությունը, ինչպես նաեւ 15 մ2-ից մինչև 18 մ2 ծավալով թվով 27 քարոզչական պաստառները  բազմաբնակարան շենքերի պատերին փակցնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 23-ին, Ս. Ֆարմանյանը Նոր Նորքի վարչական տարածքին վճարել է 50.000 դրամ (մեկ հսկայական պաստառի համար` 1852 (!) դրամ): Այդ վճարումով իշխանության ներկայացուցիչն ընդունեց, որ մինչ վճարման պահը խախտվել էր ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ  հոդվածի 4-րդ կետի պահանջը, որի արդյունքում տուժել էր համայնքային բյուջեն:
  3. Նույն հանձնաժողովը նաեւ ուսումնասիրի Սերժ Սարգսյանի եղբոր եւ փեսա՝ Սաշիկ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի եկամուտները՝ սկսած 2000թ.;
  4. Հրապարակել ուսումնասիրությունների արդյունքները Հայլուր ծրագրով:

Դրանով մենք կնպաստենք քաղաքական գործիչների գործունեության թափանցիկությանը, կբարձրացնեք բնակչության իրազեկությունը պետական պաշտոնյաների վերաբերյալ:

Ս. Ֆարմանյանի կողմից իմ առաջարկության անտեսումը կհամարեմ որպես նրա կողմից.

ա. իմ անձնական կյանք ներխուժելու անպատվաբեր փորձ եւ քարոզարշավի ընթացքում կեղտոտ տեխնոլոգիաների կիրառում:

բ. իր քարոզչության եւ գաղափարական հովանավորներ Սաշիկ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի մասնավոր գործունեությունը պարտակելու միտում:

Հայտնում եմ նաեւ, որ իմ եկամուտների հայտարարագիրը, օրենքի պահանջով, ներկայացվել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ինչպես նաեւ տեղադրվել է իմ անձնական www.vladimirkarapetian.am կայքում:

Վլադիմիր Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30