Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն շփոթվել է. Շարմազանով

Ապրիլ 27,2012 17:15

“Մի բան կարող եմ ասել, որ ընտրությունների որակի համար ջանքերը չպետք է շփոթել ընտրական փիարի հետ: Գուցե մեր կոալիցիոն գործընկերը շփոթել է այս երկու հասկացությունները: Մի բան պարզ է` այս ամենից անհաջող փիարի հոտ է գալիս:

Չի կարելի մարդկանց մոլորության մեջ գցել, օրվա մի կեսը հանդես գալ որպես իշխանություն, հաջորդ կեսին ընդդիմություն խաղալ”,-նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ ՇարմազանովըHenaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ-ի նախաձեռնությանը `միանալու միասնական շտաբի դիմումին /շտաբը դիմելու է ՍԴ` վիճարկելու ԸՕ դրույթը, որով արգելվում է հրապարակել ընտրացուցակները-խմբ./:

Շարմազանովը աբսուրդ համարեց այն, որ “կոալիցիոն “Բարգավաճ Հայաստանը”, որը երկրում քաղաքական պատասխանատուն է, էժանագին դիվիդենտներ է շահում: “Քաղաքական շոուներ կազմակերպելու փոխարեն, խորհուրդ կտանք միանալ ՀՀԿ ԳՄ-ի առաջարկություններին”,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

Նկատենք, ՀՀԿ գործադիր մարմինը ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողություն սահմանելու հրապարակային կանոններ է հռչակել: 

HENARAN.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30