Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների մասին չեն մտածել

Ապրիլ 27,2012 16:12

Մտավոր խնդիրներ ունեցող ընտրողների ձայները կարող են օգտագործվել, քանի դեռ նրանք անգործունակ չեն ճանաչված եւ առհասարակ ընտրությանը մասնակցելը մատչելի չէ նրանց համար: Այսօր «Անի» հյուրանոցում հաշմանդամ անձանց ընտրելու իրավունքների մասին քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Փրկություն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը: Նրա ներկայացմամբ` այսօր ընտանիքներ կան, որտեղ մեկից ավելի մտավոր խնդիրներ ունեցող ընտրող կա, բայց այդ ընտանիքը հայր չունի, իսկ մտավոր խնդիրներով ընտրողին քվեախցի մոտ պետք է ուղեկցի միայն մեկ անձ: Սա եւս պատճառ է, ըստ տիկին Աբրահամյանի, սովորաբար այդ ընտրողները չեն մասնակցում ընտրություններին, իսկ տեղամասերում տեղյակ են նրանց մասին եւ կարող են նրանց քվեներն օգտագործել: Արփինե Աբրահամյանի խոսքերով` եթե անգամ  նման մարդիկ հասնում են ընտրատեղամաս, ապա նրանք չեն կարող ընտրություն կատարել. «Քանի որ մեծ մասը պարզապես գրել, կարդալ չգիտի: Այս դեպքում նրանց քվեաթերթիկներն անվավեր են դառնում: Բազմիցս բարձրացրել ենք խնդիրը, բայց որոշ պատգամավորներ ասել են՝ երկու, երեք հազար անվավեր քվեաթերթիկը չի կարող ազդել ընտրությունների արդար իրականացմանը: Մեր խնդիրն այն է, որ խնամակալության եւ անգործունակության ճանաչման գործընթացը հեշտացնեն, որը ամիսներ է տեւում եւ մեծ բարդությունների առաջ է կանգնեցնում: Շատերը կիսատ են թողնում այդ գործը եւ այդպես էլ այդ մարդիկ անգործունակ չեն ճանաչվում»: Տիկին Աբրահամյանի դիտարկմամբ` իսկ եթե ճանաչվեն, ապա ընտրելու իրավունք էլ չեն ունենա, հետեւաբար նրանց ձայները ոչ ոք չի կարող օգտագործել:

Հանդիպմանը ներկա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առնչությամբ միայն ասաց, որ անգործունակության ճանաչման գործընթացն իսկապես պետք է երկար լինի:

«Օգնություն եւ իրավունք» հ/կ-ի նախագահ Մհեր Վասիլյանն էլ նշեց, որ քանի որ մարդիկ սովորաբար կուսակցությունների  ծրագրերի միջոցով են կողմնորոշվում.«Արդյոք ժամանակը չէ օրենքով ամրագրել, որ կուսակցությունները պարտավորվեն իրենց ծրագրերը ներկայացնել նաեւ ձայնասկավառակով»: Տիգրան Մուկուչյանն էլ ասաց, որ դա կուսակցությունների ռազմավարության խնդիրն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30