Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը խախտել են

Ապրիլ 27,2012 15:20

Պատերին, սյուներին կամ իրենց համար նախատեսված գովազդի գրատախտակները «բռնագրավելու» համար պատգամավորի որոշ թեկնածուներ ու քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունները Երեւանի քաղաքապետարանի կողմից նախազգուշացվել են: Խախտումը կրկնելու դեպքում կվճարեն վարչական տույժ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ոչ մասնագետ լինելով էլ կարելի է արձանագրել, որ թեկնածուներն ու կուսակցությունները նախընտրական գովազդում խախտումներ են թույլ տալիս, ի՞նչ խախտումներ են հայտնաբերել եւ ի՞նչպես են պատժել օրինախախտներին, Aravot.am-ի հարցերին, քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը պատասխանեց, որ հիմնականում օրենքը խախտում են մեծամասնական թեկնածուները: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, նախընտրական քարոզչության ընթացքում ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն էլ իրենց համար նախատեսված տարածքներից գրատախտակների վրա ավելի տեղեր են զբաղեցրել: Բացի ծավալից, այս բոլոր կուսակցությունները քանակի առումով էլ են խախտումներ թույլ տվել: Սակայն առայժմ ոչ ոք չի տուգանվել. «Համայնքն իր ուժերով խախտումները վերացրել է, սակայն կրկնվելու դեպքում կենթարկվեն վարչական տույժերի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30