Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը ՀԱԿ-ին. «Եթե մարդը մի քիչ խելք ունի, պիտի գովի «Ժառանգությանը»

Ապրիլ 27,2012 15:08

«Ժամանակին ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ասում էին՝ ընդդիմություն է  նա, ում Բազազը ծեծում է, այն ժամանակ խոսակցություն կար, ՀԱԿ-ի ակտիվիստներին  ծեծում են: Թույլ չենք տալու, որ պարտադրեն մեզ չափանիշներ, թե ով է ընդդիմություն»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Լրագրողները նրան փոխանցեցին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետեւյալ խոսքերը. «Բոլոր աղանդները հարում են «Ժառանգությանը»: Հարցին՝ ուսումնասիրություն արե՞լ եք՝ նա պատասխանեց. «Մենք հավատաքննիչ չենք, մենք երբեք ընտրողին չենք հարցնում, թե որ Աստծուն է հավատում, ինչ կրոնական համոզմունքներ ունի»: Նա մի դեպք պատմեց՝ ապացուցելու, որ Գալուստ Սահակյանը սխալվում է. «Արմավիրի Մյասնիկյան գյուղում այցելության ժամանակ քիչ մարդիկ կային, ինձ թվում էր՝ այդ 3 մարդն են մեզ դիմավորելու, ասացին ԱԱԾ-ից ենք, եկել ենք անվտանգությունն ապահովելու, ասացի՝ մենք ձեր կարիքը չունենք: Երբ սկսեցինք տնետուն մտնել, մեզ էլի հետեւեցին, մի մայր ու աղջկա հանդիպեցինք, տվեցինք «Ժառանգության» բրոշյուրը, ասացինք ծանոթացեք, ասացին՝ «որդյակ իմ, մենք արդեն ընտրել ենք, մենք ընտրել ենք Աստծո թագավորությունը»: Այսինքն՝ կրոնական ուղղություն ունեցողները չեն ուզում կատարել իրենց ընտրելու պարտքը եւ մասնակցել ընտրությանը»:

Անդրադառնալով նրան, թե ինչու են ՀՀԿ-ից ջերմ խոսքեր ասում ձեր հասցեին, որ «Ժառանգությունը» ճիշտ ընդդիմություն է՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Եթե ՀՀԿ-ն ջերմ խոսքեր է ասում «Ժառանգության» հասցեին, ինչու չեք մտածում, որ դա անում են ոչ թե մեր, այլ հենց ՀՀԿ-ի համար: Եթե  ուզում ես համակրանքի արժանանալ, պիտի առնվազն քեզ կոռեկտ պահես: Անխոհեմ են այն ուժերը, որոնք հարձակվում են «Ժառանգության» վրա, նրանք վաստակում են  «Ժառանգության» ընտրողների հակակրանքը: Եթե մարդը մի քիչ խելք ունի, պիտի գովի «Ժառանգությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30