Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ. «Մեր կոշտ դիրքորոշումը ոչ ոք չի ուզում հաշվի առնել» (Տեսանյութ)

Ապրիլ 27,2012 14:55

Ադրբեջանահայերն այս ընտրություններին չեն սատարի ոչ մի ուժի. այս մասին հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա պարզաբանեց. «Ոչ մի ուժ չի կիսում մեր գաղափարները: Մենք մեր խնդիրների լուծման ակնկալիքով դիմել ենք բազմաթիվ ուժերի, սակայն ոչ մի արձագանք: Մեր վիճակը ողբալի է: 25 տարվա ընթացքում ադրբեջանահայերի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման առումով ոչ մի բան չի արվել»: ՀՀ-ում ապրում է 360 հազար ադրբեջանահայ, այսինքն ՝բնակչության 10 տոկոսը: Գ. Այվազյանը նշեց, որ տարբեր քաղաքական ուժերի կողմից իրեն հրավեր է եղել նրանց ցուցակում հանդես գալ: Սակայն նա հրաժարվել է հետևյալ պատճառով. «Չեմ ցանկացել, քանի որ հասկացել եմ, որ հանդես եմ գալու որպես խամաճիկ, կամակատար»:

Գ. Այվազյանը, դառնալով ներկայիս քաղաքական գործընթացներին, նկատեց. «Քաղաքական թեժ պահը դեռ առջևում է: Թող ընտրությունները սկսվեն, ավարտվեն, դժգոհություն առաջանա, միտինգները սկսվեն, մեկ էլ տեսար Ղարաբաղը թուրքի ոտքի տակ է, այն մտել է Զանգեզուր: Մենք կոչ ենք անում չմոռանալ, որ մեր թշնամին միշտ արթուն է, նրանց նպատակը մեկն է՝ ոչնչացնել հայերին: Մեզնից է կախված՝ այդ հարցում նրանց կօգնենք, թե ոչ»:

Դառնալով Գեորգի Վանյանին՝ ասաց. «Վրդովված եմ այդպիսի իրավիճակից, փառատոնից և կեղծ հայրենասիրական վայնասունից, քանի որ հայրենասիրությունը այդպես չեն բարձրացնում: Եթե ասում է, որ ղարաբաղցի է, ուրեմն մեր ազգը խայտառակում է»:

Aravot.am-ը պարոն Այվազյանից հետաքրքրվեց՝ վերջին օրերին զինծառայողների հետ կապված միջադեպերի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն իրենց գոհացնու՞մ է: Պարոն Այվազյանը պատասխանեց. «Ինչպես կարող է մեզ գոհացնել, եթե մեր կոշտ դիրքորոշումը ոչ ոք չի ուզում հաշվի առնել: Ադրբեջանին խաղաղություն հաստատելու կոչ ենք անում, այն պարագայում, երբ Ադրբեջանն այդ խաղաղությունը չի ուզում, իսկ խաղաղությունը կարող է լինել միայն երկկողմ: Եթե քեզ հետ շախմատ են խաղում, դու նրանց հետ ֆուտբոլ մի խաղա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30