Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություն. տրակտորներ բաժանելը ԲՀԿ-ի քարոզարշավի մաս է հանդիսանում

Ապրիլ 27,2012 14:34

Մեդիամաքս: Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետեւող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը: «Ապրիլի 8-ին մեկնարկած քարոզարշավն ակտիվ է ընթանում: Ընտրությունների մասնակիցները հիմնականում կարողանում են քարոզարշավ վարել, նրանց տրամադրվել են անվճար տարածքներ ու անվճար վայրեր` պաստառեր փակցնելու համար: Սակայն եղել են նաեւ քարոզչությանը խոչընդոտելու փորձեր, մասնավորապես` բռնությամբ ուղեկցված երկու միջադեպ Երեւանում», – ասված է զեկույցում:

«Դիտորդական առաքելությունը արձանագրել է Ընտրական Օրենսգրքի խախտման դեպքեր: Մասնավորապես, քարոզչություն է իրականացվել դպրոցներում, աշակերտներին եւ ուսուցիչներին հորդորել են մասնակցել ՀՀԿ-ի նախընտրական միջոցառումներին: Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին պատկանող բիզնեսը տրակտորներ է բաժանում մի քանի մարզերում, ինչը փաստացի հանդիսանում է կուսակցության քարոզարշավի մասը», – ասված է զեկույցում:

Դիտորդական առաքելությունը նշում է, որ եթե մինչեւ քարոզարշավի մեկնարկը ՀՀ նախագահը եւ կառավարության անդամները դիտարկված ԶԼՄ-ներում չափազանց ծավալուն լուսաբանում էին ստանում, «ապրիլի 8-ից հետո դա զգալիորեն նվազել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30