Չինաստանում մեկնարկած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր մրցագորգ մտած հայաստանցի երեք մարզիկներն էլ պարտություն կրեցին:
Արթուր Բաղդասարյանը (60 կգ) զիջեց չինացի Ֆենգ Գաոյին, 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը երկրորդ գոտեմարտում տանուլ տվեց Հունգարիայի ներկայացուցիչ Գաբոր Հատոսին, իսկ Հրանտ Ենոքյանը (96 կգ)` Գեորգի Աթանացով Սրեդկովին (Բուլղարիա):
Չնայած անհաջող մեկնարկին, Արթուրն ու Մուսան դեռ երրորդ տեղի համար պայքարելու հույսեր փայփայում են: Միայն թե դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանց հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ:
Հերթական անգամ չբերեց Էդգար Ենոքյանի բախտը. նրան հաղթած մրցակիցը պարտվեց հաջորդ փուլում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ