Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՍ» սուպերմարկետի առաքիչի ցուցակն ընկել է Ստյոպա Սաֆարյանի ձեռքը

Ապրիլ 27,2012 14:02

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կոնկրետ օրինակ էր բերել՝ ընտրախախտման: Նա ներկայացրեց մի ցուցակ եւ վստահեցրեց, որ դա բաժանվում է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի առաքիչների միջոցով՝ անուն-ազգանուն-հայրանուններ հավաքելու համար: Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ «Սա համատարած է, մի մտածեք, որ միայն «ՍԱՍ» -ինն է: Եղել են նաեւ մի քանի պահեր, երբ որոշ թաղամասերում, ինքնագործունեության արդյունքում, մրցակից թիմի անդամները որոշել են երեխաների միջոցով որոշ խոչընդոտներ հարուցել, բայց ընդհանուր առմամբ հանդարտ է»:

Ստյոպա Սաֆարյանը նաեւ նշեց, որ նկատելի է վախի մթնոլորտ սերմանելու ցանկությունը. «Տավուշի, Արմավիրի մարզում, հատկապես գյուղական բնակավայրերում  նկատելի է պետական մարմիների միջոցով ահաբեկման մթնոլորտ ստեղծելն ու հանդիպումներին խոչընդոտելը: Նկարահանվել են հանդիպման մասնակիցները՝ ամենայն մանրակրկիտությամբ: Երբ հանդիպումներ էինք ունենում, բոլորի մոտ ակնհայտ էր զգուշավորությունը՝ հանրահավաքներին գալ, մասնակցելու, անգամ համակիրներն ասում էին, որ կողմնորոշված ենք, բայց կլինի՞ չգալ հանդիպման»:

Համակարգչային հայտնի վրիպակին անդրադառնալով՝ Ստյոպա Սաֆարյանը բոլոր մեղադրանքներին վերջ դնելու համար բացատրեց խնդիրը ամենասկզբից. «Սկզբնական շրջանում «Ժառանգության» բոլոր տարածքային ստորաբաժանումներին խնդրվել է ներկայացնել «Էքսել»-ի կամ «վորդի» ֆորմատով ցուցակներ, հետո տեղեկացվել են, որ պետք է ներկայացվի ԿԸՀ-ի կայքում առկա ֆորմատով, որը այլ ֆորմատ է, որոշակի միջամտության արդյունքում կարող են պահվել մուտքագրված տեղեկատվությունը»: Նա ասաց, որ համակարգչային գիտելիքներ իմացողը կհասկանա, թե ինչ խնդիր է դա՝ «Եթե համակարգչի բջիջի հետ համապատասխան աշխատանք չես կատարում՝ քո մուտքագրումները չեն պահպանվում: Հաջորդ օրը մենք իմացանք, որ ԿԸՀ-ի «ֆայլի» հետ նման օպերացիաներ են կիրառված, սովորական մարդը չի կարող օգտագործել»: Ս. Սաֆարյանը հորդորեց նախկին իշխանություններին կողտոտ տեխնոլոգիաների չդիմել ու «Ժառանգությանը» չմեղադրել ՀՀԿ-ի հետ համագործակցելու մեջ. «Դա անբարոյականության վերջն է: Եթե փորձում են մեր վրա ցեխ շպրտել՝ բնականաբար ստանալու են արժանի պատասխան: Թող իրենց սրբի տեղ չդնեն»:

Հարցին՝ միասնական շտաբում ընտրողների ընտրացուցակները հրապարակային դարձնելու հետ կապված միանալո՞ւ եք միասնական շտաբի ստորագրահավաքին՝ հակասահմանադրական ճանաչելու այդ դրույթը՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգությունը» խնդիր չի տեսնի նման աշխատանքներին միանալ: Ես ուզում եմ ճշտել, որ «Ժառանգությունը» չի հանդիսանում միասնական շտաբի հիմնադիրը, մենք ընդամենը մասնակցել ենք դրանց նախապատրաստական աշխատանքներին: Մենք պատրաստ ենք մեր հայտնաբերած խախտումները տրամադրել, եթե տեսնենք, որ զբաղվում են դրանցով՝ ուրախ կլինենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30